Հա

Մարզական

13/09/2018 - 11:20

Մխիթարեան. «Ես ամէն օր անում եմ առաւելագոյնը, որպէսզի դառնամ աւելի ուժեղ»

Հայաստանի ազգային հաւաքականի եւ «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարեանը հարցազրոյց է տւել ակումբի պաշտօնական կայքին: 

«alikonline.ir» - Հայաստանի ազգային հաւաքականի եւ «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարեանը հարցազրոյց է տւել ակումբի պաշտօնական կայքին: Տեղեկացնում է «armsport.am»-ը: 

«Ես ամէն օր, ամէն ժամ եւ րոպէ անում եմ առաւելագոյնը, որպէսզի դառնամ աւելի ուժեղ: Ես միշտ ունեցել եմ երազանքներ, միշտ ունեցել եմ ամբիցիաներ ու ցանկացել եմ հետեւել դրանց: Միշտ ցանկացել եմ իրականացնել դրանք, քանի որ այդ ամէնը կարեւոր է եղել իմ եւ ընտանիքիս համար:  

Ես միշտ աշխատում եմ քրտնաջան, հանգստեան օրեր չեմ ունենում ու աւելի շատ աշխատում եմ ինքս իմ վրայ: Հաճելի է լինել այս ակումբի պատմութեան մի մասը, քանի որ «Արսենալ»-ը մեծ ակումբ է ու բոլորը գիտեն, որ այս ակումբում լինելը մեծ նշանակութիւն ունի իւրաքանչիւրի համար: 

Ինչ վերաբերւում է ինձ, ապա շատ ուրախ եմ, որ այստեղ ինձ մարզել է Արսէն Վենգէրը: Ինչպէս նաեւ կրկնակի հաճելի է, որ իմ ուժերը փորձում եմ Ունայ Էմերիի գլխաւորութեամբ: 

Ես գնահատում եմ այն մարդկանց, ովքեր փորձում են եւ օգնում են «Արսենալ»-ին աւելի շատ, քանի որ «Արսենալ»-ն ակումբ է, որը պէտք է խաղայ Չեմպիոնների լիգայում ու կռիւ տայ Անգլիայում տիտղոսների համար: Մենք փորձում ենք անել այնպէս, որպէսզի հետ բերենք «Արսենալ»-ի նախկին մակարդակը»,- հայ ֆուտբոլիստի խօսքերը մէջբերում է ակումբի պաշտօնական կայքը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։