Հա

Մարզական

16/09/2018 - 08:15

Վոլէյբոլի Աշխարհի առաջնութիւն. Իրանի երրորդ անընդմէջ յաղթանակը. Կուբա-Իրան՝ 1:3

Իտալիայում եւ Բուլղարիայում ընթացող Վոլէյբոլի Աշխարհի առաջնութիւնում կայացան խմբային փուլի երրորդ տուրի հանդիպումները:

«alikonline.ir» - Իտալիայում եւ Բուլղարիայում ընթացող Վոլէյբոլի Աշխարհի առաջնութիւնում կայացան խմբային փուլի երրորդ տուրի հանդիպումները:

D խմբում, Իրանի ընտրանին ուժերը չափեց Կուբայի հաւաքականի դէմ պայքարում եւ տարաւ իր երրորդ անընդմէջ յաղթանակը: Վերջնահաշիւը 3:1 (17:25, 25:18, 25:22, 25:19) էր:

Յիշեցնենք, որ երկրորդ տուրում Իրանը 3:1 (25:22, 25:20, 22:25, 25:19) հաշւով պարտութեան էր մատնել Բուլղարիայի ընտարնուն:

Այսպիսով, երեք տուրից յետոյ, Իրանի հաւաքականը երեք յաղթանակով Լեհաստանի ընտրանու հետ միասին վստահօրէն գլխաւորում է D խմբի մրցաշարային աղիւսակը:

Չորրորդ տուրում Իրանը վաղը՝ սեպտեմբերի 17-ին, Թեհրանի ժամանակով՝ ժամը 22:00-ին ուժերը կը չափի գործող չեմպիոնի՝ Լեհաստանի ընտրանու դէմ պայքարում:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։