Հա

Մարզական

16/09/2018 - 09:00

Սասունի հայրենի գիւղից մինչեւ Կ․ Պոլիս ձգւող բարդ, բայց հպարտ պատմութիւն․ «CNN Turk»-ը՝ Թուրքիայի լաւագոյն լողորդուհիներից հայազգի Կարին Օջալի մասին

«CNN Turk» հեռուստաալիքը յատուկ ռեպորտաժ է պատրաստել Թուրքիայի լաւագոյն լողորդուհիներից մէկը համարւող հայազգի Կարին Օջալի մասին, որը յայտնի է ոչ միայն իր մարզական յաջողութիւններով, այլեւ անկոտրում կամքով․ 24-ամեայ Կարինն ի ծնէ չունի մէկ ոտք ու երկու ձեռքի վերջոյթ, սակայն ֆիզիկական խոչընդոտները նրան չեն խանգարել դառնալ երկրի ամենայայտնի մարզիկներից մէկը։ 

«alikonline.ir» - «CNN Turk» հեռուստաալիքը յատուկ ռեպորտաժ է պատրաստել Թուրքիայի լաւագոյն լողորդուհիներից մէկը համարւող հայազգի Կարին Օջալի մասին, որը յայտնի է ոչ միայն իր մարզական յաջողութիւններով, այլեւ անկոտրում կամքով․ 24-ամեայ Կարինն ի ծնէ չունի մէկ ոտք ու երկու ձեռքի վերջոյթ, սակայն ֆիզիկական խոչընդոտները նրան չեն խանգարել դառնալ երկրի ամենայայտնի մարզիկներից մէկը։ Այս մասնի տեղեկացնում է «tert.am»-ը:

«Ոգեշնչում պարգեւող կեանքի պատմութիւնը» վերնագրով ռեպորտաժում թուրք լրագրողը պատմել է Կարինի՝ Սասունի հայրենի գիւղից մինչեւ Կ․Պոլիս ձգւող բարդ, բայց հպարտ պատմութեան մասին։

«Ես չեմ սիրում հաշմանդամ բառը։ Եթէ ես այսօր կարող եմ ինքնուրոյն հասնել այստեղ, ես ինձ խնդիրներով մարդ չեմ համարում։ Մենք տարբեր ենք․ ես ձեզ նման չեմ, կամ դուք ինձ նման չէք, երկու, թէ երեք մատ ունեմ՝ ինձ համար էական չէ», - ասել է Օջալը, ով իր տարիքայինների խմբում հասցրել է վաստակել հնարաւոր բոլոր մեդալներն ու տիտղոսները եւ, դրանով չբաւարարւելով, դուրս է եկել նաեւ եւրոպական հարթակներ։

Ծնունդով Արեւմտեան Հայաստանի Բիթլիսի նահանգի Մոտկան գաւառից (պատմական Սասունի մի մասը-«tert.am») Կարինը, որն ունի 8 քոյր եւ եղբայր, մինչեւ 10 տարեկանն ապրել է հայրենի Նիչ գիւղում, այնուհետեւ մօր մահից յետոյ տեղափոխւել են Ստամբուլ։

Այժմ Կարինը մտադիր է զբաղւել հէնց հաշմանդամութիւն ունեցող երեխաներին լող սովորեցնելով։

«Քանի որ, երբ հաշմանդամութիւն ունեցող երեխան գալիս է այստեղ, երբեմն նրան չեն կարող ընդունել, կամ ընդունելու դէպքում էլ իւրաքանչիւրը չի կարող նրան ցուցաբերել պահանջւող վերաբերմունքն ու համբերութիւնը։ Ես կարծում եմ, որ կարող եմ դա անել»,- նշել է լողորդուհին։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։