Հա

Մարզական

17/09/2018 - 08:05

Կարինէ Կարապետեանը Ռամիլ Սաֆարովի քրոջ նկատմամբ յաղթանակը նւիրել է Սաֆարովի կողմից կացնահարւած Գուրգէն Մարգարեանի յիշատակին

 

Խառը մենամարտերի Հայաստանի «Արմֆայթինգ» ֆեդերացիայի պրոֆեսիոնալ մարզիկ Կարինէ Կարապետեանը (մականունը՝ Կատոկ, որը ռուսերէն նշանակում է գլանիւ մեքենայ) Թբիլիսիի միջազգային մրցաշարի շրջանակում յաղթել է ադրբեջանցի Ռենա Սաֆարովային։

«alikonline.ir» - Խառը մենամարտերի Հայաստանի «Արմֆայթինգ» ֆեդերացիայի պրոֆեսիոնալ մարզիկ Կարինէ Կարապետեանը (մականունը՝ Կատոկ, որը ռուսերէն նշանակում է գլանիւ մեքենայ) Թբիլիսիի միջազգային մրցաշարի շրջանակում յաղթել է ադրբեջանցի Ռենա Սաֆարովային։ Վերջինս 2004 թւականին Բուդապեշտում քնած ժամանակ հայ սպայ Գուրգէն Մարգարեանին կացնահարած Ռամիլ Սաֆարովի քոյրն է։ Այս մասին տեղեկացնում է «Արմէնպրես»-ը:

Կարինէ Կարապետեանը «Ֆէյսբուք»-ի իր էջում յաղթական լուսանկարն է հրապարակել եւ մակագրել. «Յաղթանակս նւիրում եմ հայ սպայ Գուրգէն Արտուշի Մարգարեանի յիշատակին»։

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։