Հա

Մարզական

17/09/2018 - 08:15

Բեռլինեան մարաթօնում նոր համաշխարհային ռեկորդ է սահմանւել

Քենիացի Էլիուդ Քիփչոգէն սեպտեմբերի 16-ին հերթական համաշխարհային ռեկորդն է սահմանել Բեռլինեան մարաթօնում: 

«alikonline.ir» - Քենիացի Էլիուդ Քիփչոգէն սեպտեմբերի 16-ին հերթական համաշխարհային ռեկորդն է սահմանել Բեռլինեան մարաթօնում: 

Ըստ «tert.am»-ի՝ ինչպէս տեղեկացնում է «DW.com»-ը, 33-ամեայ թեթեւատլետը 42.195 կիլոմետր տարածութիւնը յաղթահարել է 2 ժամ 1 րոպէ 39 վայրկեանում: Իր արդիւնքով մարզիկը 1 րոպէ 18 վայրկեանով գերազանցել է նախորդ համաշխարհային ռեկորդը, որը 2014-ին Բեռլինեան մարաթօնում սահմանել էր մէկ այլ քենիացի մարզիկ Դենիս Կիմետոն: 

Կանանց շրջանում լաւագոյն արդիւնքը ցոյց է տւել քենիացի Գլեդիս Չերոնոն, որը մարաթօնի համար աւանդական տարածութիւնն անցել է 5 ժամ 18 րոպէ 11 վայրկեանում՝ երրորդ անգամ անընդմէջ դառնալով Բեռլինեան մարաթօնի յաղթող: 

Քիփչոգէն երկար տարիներ մասնակցում է մարաթօնին: Նա ոսկէ մեդալի է արժանացել 2016-ի Ռիօ դէ Ժանէյրոյի Օլիմպիական խաղերում: Մէկ տարի անց նա դարձել է Լոնդոնի մարաթօնի յաղթողը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։