Հա

Մարզական

18/09/2018 - 08:10

Վոլէյբոլի Աշխարհի առաջնութիւն. Իրանը զիջեց չեմպիոնին. Իրան-Լեհաստան՝ 0:3

Իտալիայում եւ Բուլղարիայում ընթացող վոլէյբոլի 2018 թւականի Աշխարհի առաջնութեան խմբային փուլի 4-րդ տուրի շրջանակում, Իրանի ազգային հաւաքականը երէկ՝ սեպտեմբերի 17-ին ուժերը չափեց Լեհաստանի դէմ պայքարում:

«alikonline.ir» - Իտալիայում եւ Բուլղարիայում ընթացող վոլէյբոլի 2018 թւականի Աշխարհի առաջնութեան խմբային փուլի 4-րդ տուրի շրջանակում, Իրանի ազգային հաւաքականը երէկ՝ սեպտեմբերի 17-ին ուժերը չափեց Լեհաստանի դէմ պայքարում:

D խմբում, երեք տուրից յետոյ Իրանի եւ Լեհաստանի ընտարննիները երեքական յաղթանակ էին տարել՝ գոծնականում լուծելով յաջորդ փուլ դուրս գալու խնդիրը: Այս հանդիպումը հիմնականում որոշելու էր, թէ որ թիմն է առաջին հորիզոնականով դուրս գալու յաջորդ փուլ:

Եւ ահա աշխարհի գործող չեմպիոնները՝ լեհերն աւելի ուժեղ գտնւեցին մեր ընտրանուց: Վերջնահաշիւը 0:3 (21:25, 20:25, 22:25) էր յօգուտ լեհերի:

6-րդ տուրի շրջանակում, այսօր՝ սեպտեմբերի 18-ին Իրանի հաւաքականը ուժերը կը չափի Ֆինլանդիայի դէմ պայքարում:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։