Հա

Մարզական

22/09/2018 - 09:40

Վարդան Մինասեանը հրաժարական ներկայացրեց

Հայաստանի ազգային հաւաքականի գլխաւոր մարզիչ Վարդան Մինասեանը հրաժարական է ներկայացրել, որն ընդունել է ՀՖՖ նախագահ Ռուբէն Հայրապետեանը: Այս մասին յայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայութիւնը։

«alikonline.ir» - Հայաստանի ազգային հաւաքականի գլխաւոր մարզիչ Վարդան Մինասեանը հրաժարական է ներկայացրել, որն ընդունել է ՀՖՖ նախագահ Ռուբէն Հայրապետեանը: Այս մասին յայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայութիւնը։ Տեղեկացնում է «Sputnik» Արմենիան:

Մինասեանը նաեւ հրաժարականի դիմում է ներկայացրել ՀՖՖ տեխնիկական տնօրէնի պաշտօնից, որը ՀՖՖ նախագահը նոյնպէս ընդունել է:

«Ես ցանկանում եմ շնորհակալութիւն յայտնել ՀՖՖ նախագահին եւ ՀՖՖ Գործկոմին վստահութեան համար։ «Շնորհակալ եմ Հայաստանի ազգային հաւաքականի ֆուտբոլիստներին համատեղ աշխատանքի համար: Ցանկանում եմ նորանոր յաջողութիւններ Հայաստանի ազգային հաւաքականին»,- ասել է Մինասեանը:

Տեւական ժամանակ է` խօսակցութիւններ են պտտւում, որ գլխաւոր մարզչի պաշտօնը կարող է ստանձնել Իւրի Ջորկաէֆը։

Ջորկաէֆն աշխարհի ամենաճանաչւած հայազգի ֆուտբոլիստներից է: Նրա հայրը՝ ժամանակին յայտնի ֆուտբոլիստ Ժան Ջորկաէֆը, ծագումով կալմիկ է, մայրը՝ հայ: Իւրի Ջորկաէֆը Ֆրանսիայի 90-ականների «ոսկէ» հաւաքականի անդամ էր, 1998-ին՝ աշխարհի, 2000-ին՝ Եւրոպայի չեմպիոն: Ֆրանսիայի բարձրագոյն պարգեւի՝ Պատւոյ լեգէոնի շքանշանի դափնեկիր է:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։