Հա

Մարզական

29/09/2018 - 08:50

Օլիմպիադա-2018. Հայաստանի առաջին պարտութիւնը. Հայաստան-Ադրբեջան՝ 1.5:2.5

Վրացական Բաթումի քաղաքում անցկացւող Համաշխարհային շախմատային օլիմպիադայի հինգերորդ տուրում Հայաստանի հաւաքականը 1.5:2.5 հաշւով պարտւեց Ադրբեջանի թիմին: 

«alikonline.ir» - Վրացական Բաթումի քաղաքում անցկացւող Համաշխարհային շախմատային օլիմպիադայի հինգերորդ տուրում Հայաստանի հաւաքականը 1.5:2.5 հաշւով պարտւեց Ադրբեջանի թիմին: Տեղեկացնում է «news.am»-ը:

Հայաստանի թիմի առաջին համար Լեւոն Արոնեանը (2780) սպիտակներով մրցեց Շաքրիեար Մամեդեարովի (2820) հետ եւ պարտութիւն կրեց 48-րդ քայլում, իսկ երկրորդ խաղատախտակին հանդէս եկած Գաբրիէլ Սարգսեանը (2691) սեւերով տանուլ տւեց Թէյմուր Ռաջաբովին (2751)՝ 43-րդ քայլում:

Առաջինը պայքարն աւարտել էին երրորդ համարներ Հրանտ Մելքումեանն (2660) ու Արկադի Նայդիչը (2721): Հայ գրոսմայստերը սպիտակներով յաղթել էր 41-րդ քայլում:

Հայկ Մարտիրոսեանը (2597) սեւերով ոչ-ոքի խաղաց Ռաուֆ Մամեդովի (2699) հետ:

Հայաստանի հաւաքականը չորս յաղթանակներից յետոյ կրեց առաջին պարտութիւնը եւ 8 միաւորով բաժանում է 8-24-րդ տեղերը: 10-ական միաւոր ունեն Ադրբեջանը, Լեհաստանը, Չեխիան ու Ուկրայինան: Իսրայէլը, Գերմանիան ու ԱՄՆ-ն ունեն 9-ական թիմային միաւոր:

Նշենք, որ նախորդ չորս տուրերում Հայաստանի հաւաքականը 3.5:0.5 հաշւով պարտութեան էր մատնել Ճապոնիայի ընտարնուն, 3:1 հաշւով յաղել էր Ղազախստանի ընտարնուն, 2.5:1.5 հաշւով պարտութեան էր մատնել Թուրքիային եւ 3:1 հաշւով՝ Յունաստանին:

Հայաստանի կանանց հաւաքականն էլ 5-րդ տուրում մրցեց Չինաստանի ընտրանու հետ: Հանդիպումն աւարտւեց ոչ-ոքի՝ 2:2 հաշւով:

Յաղթանակ տարաւ երկրորդ համար Լիլիթ Մկրտչեանը: Առաջատար Էլինա Դանիէլեանն ու երրորդ համար Աննա Ղազարեանը խաղացին ոչ ոքի, իսկ չորրորդ խաղատախտակին Մարիա Կուրսովան պարտութիւն կրեց:

Հայաստանի թիմը չորս յաղթանակներից յետոյ առաջին թիմային միաւորը կորցրեց:

Առաջին տեղը 5 հաղթանակից յետոյ 10 միաւորով զբաղեցնում է ԱՄՆ-ի հաւաքականը, Հայաստանը Հնդկաստանի, Ուկրայինայի, Վրաստանի առաջին եւ երկրորդ թիմերի, Չինաստանի հետ բաժանում է երկրորդ տեղը՝ 9-ական միաւոր: Յիշեցնենք, որ նախորդ չորս տուրերում 3.5:0.5, 3:1, 3.5:0.5 եւ 2.5:1.5 հաշիւներով պարտութեան էր մատնել համապատասխանաբար Ղրղզստանի, Աւստրիայի, Յունաստանի եւ Իտալիայի հաւաքականներին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։