Հա

Մարզական

01/10/2018 - 08:30

Օլիմպիադա-2018. Հայաստանի կանանց հաւաքականն առաջին եռեակում է

Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող Համաշխարհային շախմատային օլիմպիադայի 6-րդ տուրում Հայաստանի կանանց հաւաքականը 3:1 հաշւով առաւելութեան հասաւ Ռուսաստանի թիմի նկատմամբ: 

«alikonline.ir» - Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող Համաշխարհային շախմատային օլիմպիադայի 6-րդ տուրում Հայաստանի կանանց հաւաքականը 3:1 հաշւով առաւելութեան հասաւ Ռուսաստանի թիմի նկատմամբ: Տեղեկացնում է «news.am»-ը:

Հայաստանի թիմի երկրորդ համար Լիլիթ Մկրտչեանը սպիտակներով յաղթեց Ալեքսանդրա Գորեաչկինային, իսկ չորրորդ խաղատախտակի վրայ հանդէս եկող Սիրանուշ Ղուկասեանը պարտութեան մատնեց Նատալիա Պոգոնինային: Հայաստանի հաւաքականի առաջատար Էլինա Դանիէլեանը սեւերով ոչ ոքի խաղաց Ալեքսանդրա Կոստենիւկի հետ, իսկ երրորդ համար Աննա Սարգսեանը սեւ ֆիգուրներով խաղաղ դաշն կնքեց Վալենտինա Գունինայի հետ:

Այս յաղթանակից յետոյ հայկական թիմը վաստակեց 11 միաւոր եւ ԱՄՆ-ի ու Վրաստանի հաւաքականների հետ գլխաւորեց մրցաշարային աղիւսակը:

Յիշեցնենք, որ Հայաստանի կանանց հաւաքականը նախորդ 5 տուրերում տարել էր 4 յաղթանակ եւ գրանցել մէկ ոչ-ոքի ու ունի թիմային 11 միաւոր:

Հայաստանի տղամարդկանց հաւաքականն էլ մրցեց Մակեդոնիայի թիմի հետ եւ վստահ յաղթանակի հասաւ՝ 3.5:0.5 հաշւով:

Հայաստանի թիմի առաջին համար Լեւոն Արոնեանը սեւերով ոչ-ոքի աւարտեց Կիրիլ Գէորգիեւի հետ պարտիան, իսկ երկրորդ խաղատախտակի վրայ հանդէս եկող Գաբրիէլ Սարգսեանը եւ չորրորդ համար Հայկ Մարտիրոսեանը յաղթեցին սպիտակ ֆիգուրներով: Վերջինը պարտիան աւարտեց երկրորդ խաղատախտակի վրայ հանդէս եկած Ռոբերտ Յովհաննիսեանը, որը սեւորով ուժեղ գտնւեց Տրայցէ Նադեւից:

Հայաստանի տղամարդկանց թիմն ունի 10 միաւոր եւ բաժանում է 4-13-րդ տեղերը: Մրցաշարային աղիւսակը գլխաւորում են 12-ական միաւոր ունեցող Լեհաստանն ու Ադրբեջանը, իսկ ԱՄՆ-ի թիմը 11 միաւորով երրորդն է:

Յիշեցնենք, որ նախորդ 5 տուրերում Հայաստանի հաւաքականը տարել է չորս յաղթանակ ու պարտւել Ադրբեջանի թիմին:

Յարակից լուրեր

  • Արամ Ա Վեհափառ Հայարապետն այսօր կը լինի Հայաստանում
    Արամ Ա Վեհափառ Հայարապետն այսօր կը լինի Հայաստանում

    Մեծի Տանն Կիլիկիոյ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսն այսօր՝ փետրւարի 19-ին մեկնել է Հայաստան: 

  • Հայաստան սփիւռք յարաբերութիւնների հոլովոյթը
    Հայաստան սփիւռք յարաբերութիւնների հոլովոյթը

    Մեր մանկա-պատանեկան տարիներին, Հայաստանը Սովետական երկաթեայ վարագոյրից ներս գտնւելու բերումով, մեզ համար մանկական հեքիաթների նման, համարւում էր եօթն սարերի հետևում անգտանելի մի աշխարհի որի կարօտը միշտ զգում էինք և ճար ու դարման էլ չունէինք մեր կարօտին յագուրդ տալու: Առաւել մեզ խեղճ էինք զգում, ի տես մեր բնակարաններում պատերից կախւած և կամ արծաթեայ մի քանի սպասների վրայ քանդակւած, Մայր Հայաստանի պատկերը, տխուր ու տրտում դէմքով, ձեռքը ծնօտին՝ Հայաստանի աւերակների վրայ նստած:

  • Հայաստան-Սփիւռք յարաբերութիւնների հոլովութը
    Հայաստան-Սփիւռք յարաբերութիւնների հոլովութը

    Մեր մանկա-պատանեկան տարիներին, Հայաստանը Սովետական երկաթեայ վարագոյրից ներս գտնւելու բերումով, մեզ համար մանկական հեքիաթների նման, համարւում էր եօթն սարերի հետեւում անգտանելի մի աշխարհի, որի կարօտը միշտ զգում էինք եւ ճար ու դարման էլ չունէինք մեր կարօտին յագուրդ տալու: Առաւել մեզ խեղճ էինք զգում, ի տես մեր բնակարաններում պատերից կախւած եւ կամ արծաթեայ մի քանի սպասների վրայ քանդակւած, Մայր Հայաստանի պատկերը, տխուր ու տրտում դէմքով, ձեռքը ծնօտին՝ Հայաստանի աւերակների վրայ նստած:

  • Արցախը Հայաստանի անվտանգութեան թիկունքն է
    Արցախը Հայաստանի անվտանգութեան թիկունքն է

    Ինչպէս Սօս Սարգսեան ըսած է, «Ձեզի համար Ղարաբաղը հողատարածք է, մեզի համար հայրենիք է»: Պատմական ճշմարտութիւն եւ քաղաքական տրամաբանութիւն կայ այս հաստատումին մէջ։

    Եւ կայ աւելին։ Արցախի պահպանումը աշխարհաքաղաքական պարտադրանք է ու հայրենիքի անվտանգութեան ճիշդ ռազմավարութեան հրամայականն է։ 

  • «Ալ Ջազիրա»-ն անդրադարձել է Երեւանում բնակւող սիրիահայ փախստական ոսկերչի կեանքի պատմութեանը
    «Ալ Ջազիրա»-ն անդրադարձել է Երեւանում բնակւող սիրիահայ փախստական ոսկերչի կեանքի պատմութեանը

    Հեղինակաւոր «Ալ Ջազիրա» լրատւամիջոցն անդրադարձել է Սիրիայում ընթացող քաղաքացիական պատերազմի սկզբում Հալէպից Երեւան տեղափոխւած 31-ամեայ ոսկերիչ Վահէ Յովհաննիսեանի կեանքի պատմութեանը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։