Հա

Մարզական

01/10/2018 - 09:40

«AS». ՖԻՖԱ-ն իրաւաբանների օգնութեամբ նոմինանտներին կը ստիպի ներկայանալ «The Best» մրցանակաբաշխութեանը

ՖԻՖԱ-ի նախագահ Ջաննի Ինֆանտինոն կառոյցի իրաւաբաններին յանձնարարել է միջոցներ ձեռնարկել, որոնք բոլոր նոմինանտներին կը ստիպեն ամէն տարի ներկայանալ «FIFA The Best» մրցանակաբաշխութեանը:

«alikonline.ir» - ՖԻՖԱ-ի նախագահ Ջաննի Ինֆանտինոն կառոյցի իրաւաբաններին յանձնարարել է միջոցներ ձեռնարկել, որոնք բոլոր նոմինանտներին կը ստիպեն ամէն տարի ներկայանալ «FIFA The Best» մրցանակաբաշխութեանը: 

Ինֆանտինոն դժգոհութիւն է յայտնել այն առիթով, որ Կրիշտիանու Ռոնալդուն ու Լիոնէլ Մեսսին անտեսել էին 2018 թւականի միջոցառումը: Այս մասին ըստ «tert.am»-ի՝ հաղորդում է «AS»-ը: 

Մեսսին ու Ռոնալդուն ՖԻՖԱ-ի վարկածով տարւայ խորհրդանշական հաւաքականում էին, Կրիշտիանուն նաեւ տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչման համար պայքարող ֆինալիստների թւում էր: Այդ մրցանակին արժանացաւ Լուկա Մոդրիչը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։