Հա

Մարզական

01/10/2018 - 09:50

«Մանչեսթեր Սիթի»-ն պատրաստ է Մբապէին դարձնել պատմութեան ամենաթանկարժէք ֆուտբոլիստը

«Մանչեսթեր Սիթին» մտադիր է ձեռք բերել ՊՍԺ-ի յարձակւող Կիլիան Մբապէին: Անգլիական ակումբը 19-ամեայ ֆրանսիացի ֆուտբոլիստի համար պատրաստ է 200 մլն. ֆունտ վճարել (մօտ 224 մլն. եւրօ):

«alikonline.ir» - «Մանչեսթեր Սիթին» մտադիր է ձեռք բերել ՊՍԺ-ի յարձակւող Կիլիան Մբապէին: Ըստ «tert.am»-ի՝ յայտնում է «ESPN»-ը: 

Աղբիւրի փոխանցմամբ, անգլիական ակումբը 19-ամեայ ֆրանսիացի ֆուտբոլիստի համար պատրաստ է 200 մլն. ֆունտ վճարել (մօտ 224 մլն. եւրօ): 

«Մանչեսթեր Սիթի»-ի ղեկավարութիւնը յոյս ունի գործարքն իրականացնել ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում: 

Այդ դէպքում, Մբապէն կը դառնայ ֆուտբոլի պատմութեան ամենաթանկարժէք ֆուտբոլիստը: Այս պահին ռեկորդը պատկանում է ՊՍԺ-ի ֆրանսիացի յարձակւող Նէյմարին, ով «Բարսելոնա»-ից տեղափոխւել է 222 մլն. եւրոյի դիմաց: 

Մբապէն 2017 թւականից է հանդէս գալիս ՊՍԺ-ում: Ֆրանսիական Առաջին Լիգայի ընթացիկ մրցաշրջանում նա 4 հանդիպման է մասնակցել, դարձել է 4 գոլի եւ 4 գոլային փոխանցման հեղինակ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։