Հա

Մարզական

02/10/2018 - 12:20

Օլիմպիադա-2018. Հայաստանի կանանց հաւաքականն առաջատար է, տղմարդկանցը՝ չորրորդ

Համաշխարհային շախմատային օլիմպիադայի 7-րդ տուրում Հայաստանի կանանց հաւաքականը մրցեց ԱՄՆ-ի թիմի հետ եւ առաւելութեան հասաւ 2.5:1.5 հաշւով: 

«alikonline.ir» - Համաշխարհային շախմատային օլիմպիադայի 7-րդ տուրում Հայաստանի կանանց հաւաքականը մրցեց ԱՄՆ-ի թիմի հետ եւ առաւելութեան հասաւ 2.5:1.5 հաշւով: Տեղեկացնում է «news.am»-ը:

Յաղթանակներ տարան առաջին համար Էլինա Դանիէլեանն ու երրորդ համար Աննա Սարգսեանը: Լիլիթ Մկրտչեանը երկրորդ խաղատախտակին վաստակեց կէս միաւոր: Մարիա Կուրսովան պարտութիւն կրեց:

Հայաստանի կանանց հաւաքականը 13 թիմային միաւորով գլխաւորում է մրցաշարային աղիւսակը: Ուկրայինան, Չինաստանը, Ռումինիան ու Վրաստանն ունեն 12-ական միաւոր:

Տղամարդկանց հաւաքականը մրցեց Բելառուսիայի քառեակի հետ եւ յաղթանակ տարաւ 2.5:1.5 հաշւով: Արշակ Պետրոսեանի գլխաւորած թիմին յաղթանակ ապահովեց չորրորդ համար Ռոբերտ Յովհաննիսեանը, որը սպիտակներով պարտութեան մատնեց Ալեքսէյ Ֆեոդորովին:

Լեւոն Արոնեանը, Գաբրիէլ Սարգսեանն ու Հրանտ Մելքումեանը խաղացին ոչ ոքի: Հայաստանի հաւաքականը 12 միաւորով չորրորդ տեղում է: Առաջատարներ են 13-ական միաւոր վաստակած Ադրբեջանը, Լեհաստանը եւ ԱՄՆ-ն:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։