Հա

Մարզական

03/10/2018 - 09:10

Ասիայի Չեմպիոնների լիգա. Ընդամենը մէկ քայլ, եւ առջեւում եզրափակիչն է. «Փերսփոլիս»-ի փայլուն յաղթանակը

Ասիայի Չեմպիոնների լիգայում երէկ՝ հոկտեմբերի 2-ի երեկոյեան մեկնարկեց կիսաեզրափակիչ փուլը:

«alikonline.ir» - Ասիայի Չեմպիոնների լիգայում երէկ՝ հոկտեմբերի 2-ի երեկոյեան մեկնարկեց կիսաեզրափակիչ փուլը:

Արեւմտեան գօտում, «Փերսփոլիս»-«Ալ Սաադ» զոյգի առաջին հանդիպումը կայացաւ Դուհայի «Ջասեմ բին Համդ» մարզադաշտում:

Հաշւի առնելով «Փերսփոլիս»-ի մօտ մի քանի առանցքային ֆուտբոլիստների բացակայութիւնը, բոլորին պարզ էր, թէ ինչ դժւարի պայքար է սպասւում Իրանի գործող չեմպիոնին:

Գլխաւոր մարզիչ Բրանկօ Իւանկովիչի սաները, սակայն, ցուցադրեցին մտածւած եւ կոմբինացիոն ֆուտբոլ, որը համեմւած էր կամային ամենաբարձր եւ աննկարագրելի յատկանիշերով:

Հանդիպման սկզբնամասում նրանք դիմագրաւեցի «Ալ Սաադ»-ի բուռն գրոհներին, իսկ յետոյ, աստիճանաբար ցուցաբերելով նախաձեռնողականութիւն՝ սուր հակագրոհներով գոլային մի քանի ռէալ հնարաւորութիւններ ստեղծեցին մրցակցի դարպասի վրայ, որոնցից առնւազը երկուսը կարող էր արդիւանւորւել, եթէ, իհարկէ, Մենշան չվրիպէր մօտ տարածութիւնից:

Երկրորդ խաղակէսում էլ «Փերսփոլիս»-ի ֆուտբոլիստներին ոչ միայն յաջողւեց փակել դէպի սեփական դարպաս տանող բոլոր ուղիները, այլ, դեռ աւելին՝ հանդիպման 84-րդ րոպէին Ալի Ալիփուրի ֆանտաստիկ անցումից յետոյ, «Ալ Սաադ»-ի դարպասապահը ստիպւած եղաւ սեփական տուգանային հրապարակում խախտել կանոնները նրա դէմ պայքարում, ինչն էլ մրցավարի կողմից պատժւեց 11 մետրանոց հարւածով, որն էլ անվրէպ իրացրեց Ալիփուրը: 1:0՝ եւ «Փերսփոլիս»-ի ընդամենը մէկ քայլ է անհրաժեշտ, եզրափակիչ հանդիպման ուղեգիրը նւաճելու համար:

«Փերսփոլիս»-«Ալ Սաադ» զոյգի պատասխան հանդիպումը կը կայանայ հոկտեմբերի 23-ին, Թեհրանի «Ազադի» ստադիոնում:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։