Հա

Մարզական

03/10/2018 - 08:10

Հարի Քէյն. «Ցանկանում եմ օրերից մի օր հաւասարւել Մեսսիին»

«Տոտենհեմ»-ի յարձակւող Հարի Քէյնը Չեմպիոնների լիգայի խաղարկութեան երկրորդ տուրի՝ «Բարսելոնա»-ի դէմ խաղից առաջ խոստովանել է, որ կը ցանկանար խփել այնքան գոլ, որքան խփել է Լիոնէլ Մեսսին:

«alikonline.ir» - «Տոտենհեմ»-ի յարձակւող Հարի Քէյնը Չեմպիոնների լիգայի խաղարկութեան երկրորդ տուրի՝ «Բարսելոնա»-ի դէմ խաղից առաջ խոստովանել է, որ կը ցանկանար խփել այնքան գոլ, որքան խփել է Լիոնէլ Մեսսին: Գրում է «tert.am»-ը: 

«Մեսսին եւ Կրիշտիանու Ռոնալդուն շրջանցել են անցեալի լեգենդներին: Ցանկանում եմ համապատասխանել Մեսսիի մակարդակին, ցանկանում եմ դառնալ նոյնքան գոլի հեղինակ, որքան Մեսսին է դարձել: Մեսսին մոտիւացնում է ինձ եւ ես ցանկանում եմ աւելի լաւը դառնալ:  

Յուսով եմ՝ օրերից մի օր կը կարողանամ հաւասարւել նրան»,- Քէյնի խօսքն է մէջբերում «Goal»-ը:  

Յիշեցնենք, որ «Տոտենհեմ»-ի եւ «Բարսելոնա»-ի միջեւ հանդիպումը կը կայանայ այսօր՝ հոկտեմբերի 3-ին, Երեւանի ժամանակով 23:00-ին:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։