Հա

Մարզական

04/10/2018 - 08:30

Օլիմպիադա-2018. Հայաստանի հաւաքականների յաղթանակը

Բաթումիում շարունակւող Համաշխարհային շախմատային օլիմպիադայի 9-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց հաւաքականը 2.5:1.5 հաշւով պարտութեան մատնեց Հնդկաստանի թիմին: 

«alikonline.ir» - Բաթումիում շարունակւող Համաշխարհային շախմատային օլիմպիադայի 9-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց հաւաքականը 2.5:1.5 հաշւով պարտութեան մատնեց Հնդկաստանի թիմին: 

Առաջին երեք խաղատախտակներին գրանցւեց ոչ ոքի: Առաջին համար Լեւոն Արոնեանը սեւերով խաղաց Վիշւանաթան Անանդի, Գաբրիէլ Սարգսեանը սպիտակներով մրցեց Պենտալա Հարիկրիշնայի հետ: Հրանտ Մելքումեանի մրցակիցն էր Ադհիբանը:

Վերջինը պայքարն աւարտեցին չորրորդ համարներ Կրիշնան Սաշիկիրանն ու Հայկ Մարտիրոսեանը: Հայ գրոսմայստերը սպիտակներով յաղթանակ տարաւ 48-րդ քայլում:

9 տուրից յետոյ, Հայաստանի հաւաքականը վաստակել է 15 միաւոր եւ ԱՄՆ-ի, Չինաստանի ու Անգլիայի հետ բաժանում է 2-5-րդ տեղերը: Առաջատարը Լեհաստանի հաւաքականն է՝ 16 միաւոր:

Հայաստանի կանանց հաւաքականն էլ մրցեց Իրանի հաւաքականի հետ եւ առաւելութեան հասաւ 3:1 հաշւով: Յաղթանակներ տարան Էլինա Դանիէլեանն ու Աննա Սարգսեանը: Լիլիթ Մկրտչեանն ու Սիրանուշ Ղուկասեանը վաստակեցին կէսական միաւոր:

9 տուրից յետոյ, Հայաստանի կանանց հաւաքականը վաստակել է 15 միաւոր եւ Ուկրայինայի ու ԱՄՆ-ի թիմերի հետ բաժանում է 2-4-րդ տեղերը: Առաջատարը Չինաստանն է՝ 16 միաւոր:

Նախավերջին՝ 10-րդ տուրում, Հայաստանի տղամարդկանց հաւաքականը կը մրցի ԱՄՆ-ի դէմ, իսկ կանանց հաւաքականը՝ Ադրբեջանի:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։