Հա

Մարզական

06/10/2018 - 08:40

Օլիմպիադա-2018. Հայաստանի կանանց հաւաքականը՝ 6-րդ, տղամարդկանցը՝ 8-րդ

Վրաստանի Բաթումի քաղաքում աւարտւեց Համաշխարհային շախմատային օլիմպիադան:

«alikonline.ir» - Վրաստանի Բաթումի քաղաքում աւարտւեց Համաշխարհային շախմատային օլիմպիադան:

Օլիմպիադայի վերջին երկու տուրերն անյաջող ստացւեցին շախմատի Հայաստանի տղամարդկանց եւ կանանց հաւաքականների համար:

Տղամարդկանց հաւաքականը 10-րդ տուրում 1.5:2.5 հաշւով պարտւեց ԱՄՆ-ի հաւաքականին, իսկ վերջին՝ 11-րդ տուրում ոչ-ոքի՝ 2:2 խաղաց Գերմանիայի ընտրանում դէմ պայքարում:

Արդիւնքում, Հայաստանի տղամարդկանց հաւաքականը վաստակելով 16 միաւոր, գրաւեց 8-րդ տեղը:

Չեմպիոն հռչակւեց Չինաստանի թիմը, երկրորդ եւ երրորդ տեղերում ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի հավաքականներն են: Երեք թիմերն էլ վաստակեցին 18 միաւոր:

Կանանց հաւաքականն էլ 10-րդ տուրում ոչ-ոքի՝ 2:2 խաղաց Ադրբեջանի դէմ պայքարում, իսկ վերջին՝ 11-րդ տուրում 1:3 հաշւով պարտւեց Վրաստանի ընտրանուն եւ 16 միաւորով գրաւեց 6-րդ տեղը:

Չեմպիոնի կոչումը նւաճեց Չինաստանը, երկրորդ տեղում Ուկրայինան է: Այս թիմերը վաստակեցին 18-ական միաւոր: Լաւագոյն եռեակը եզրափակեց Վրաստանը՝ 17 միաւոր:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։