Հա

Մարզական

07/10/2018 - 08:15

Արաս Օզբիլիսը հրաւիրւել է Հայաստանի հաւաքական

Հոլանդական «Վիլեմ Երկրորդի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսը հրաւիրւել է ֆուտբոլի Հայաստանի ազգային հաւաքական՝ մասնակցելու առաջիկայ խաղերին:

«alikonline.ir» - Հոլանդական «Վիլեմ Երկրորդի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսը հրաւիրւել է ֆուտբոլի Հայաստանի ազգային հաւաքական՝ մասնակցելու առաջիկայ խաղերին: Ըստ «news.am»-ի՝ յայտնում է ակումբի կայքը:

Վնասւածքի պատճառով 28-ամեայ Օզբիլիսը բաց էր թողել հոլանդական ակումբի նախորդ խաղերը, սակայն նա արդէն վերականգնւել է եւ պատրաստ է նաեւ «Ֆէյենորդի» դէմ հոկտեմբերի 7-ին կայանալիք խաղին:

Հայաստանի հաւաքականը շուտով կը սկսի նախապատրաստւել Ջիբրալթարի (հոկտեմբերի 13-ին) ու Մակեդոնիայի (հոկտեմբերի 16-ին) դէմ Ազգերի լիգայի խաղերին:

Յիշեցնենք, որ Հայաստանի հաւաքականի գլխաւոր մարզիչի պաշտօնը թափուր է Վարդան Մինասեանի հրաժարականից յետոյ:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։