Հա

Մարզական

08/10/2018 - 08:20

Արմէն Գիւլբուդաղեանցը՝ Հայաստանի ֆուտբոլի ազգային հաւաքականի գլխաւոր մարզիչ

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը նոր գլխաւոր մարզիչ ունի: Այս մասին յայտնեցին ՀՖՖ-ից:

«alikonline.ir» - Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը նոր գլխաւոր մարզիչ ունի: Այս մասին յայտնեցին ՀՖՖ-ից: Տեղեկացնում է «yerkir.am»-ը:

Հոկտեմբերի 13-ին եւ 16-ին Հայաստանի ազգային հաւաքականը կանցկացնի ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի մրցաշարի հերթական տուրերի հանդիպումները՝ Երեւանում մրցելով համապատասխանաբար Ջիբրալթարի եւ ՆՀՀ Մակեդոնիայի հաւաքականների հետ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտէն հոկտեմբերի 7-ին հաստատել է Արմէն Գիւլբուդաղեանցին Հայաստանի ազգային հաւաքականի գլխաւոր մարզչի պաշտօնում: Մարզչական շտաբում ընդգրկւել են Սուրէն Չախալեանը, Աշոտ Աւետիսեանը, Ռոման Բերեզովսկին (դարպասապահների մարզիչ):

Հայաստանի Մ-19 եւ Մ-17 հաւաքականների մարզչական շտաբերում եւս տեղի են ունեցել փոփոխութիւններ: Խզւել են պայմանագրերը արգենտինացի բոլոր մարզիչների հետ: Մ-19 հաւաքականի գլխաւոր մարզչի ժամանակաւոր պաշտօնակատար է նշանակւել Արթուր Ոսկանեանը, իսկ Մ-17 հաւաքականի գլխաւոր մարզչի ժամանակաւոր պաշտօնակատար է նշանակւել Կարէն Բարսեղեանը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։