Հա

Մարզական

09/10/2018 - 09:00

«France Football»․ Տարւայ լաւագոյն երիտասարդ ֆուտբոլիստի թեկնածուները

«France Football»-ը հրապարակել է «KOPA trophy» մրցանակի յաւակնորդների անունները: Մրցանակը բաժին կը հասնի մինչեւ 21 տարեկան լաւագոյն ֆուտբոլիստին։ «KOPA trophy»-ն կը շնորհւի առաջին անգամ։

«alikonline.ir» - «France Football»-ը հրապարակել է «KOPA trophy» մրցանակի յաւակնորդների անունները: Մրցանակը բաժին կը հասնի մինչեւ 21 տարեկան լաւագոյն ֆուտբոլիստին։ «KOPA trophy»-ն կը շնորհւի առաջին անգամ։ Այս մասին գրում է «news.am»-ը:

10 թեկնածուների թւում են՝ Կիլիան Մբապէն (Ֆրանսիա, ՊՍԺ), Ուսամ Աուարը (Ֆրանսիա, «Լիոն»), Տրենտ Ալեքսանդ-Առնոլդը («Լիւերպուլ», Անգլիա) Պատիկ Կուտրոնէն («Միլան», Իտալիա), Ռացու Դոանը («Գրոնինգէն», Ճապոնիա), Ջանլուիջի Դոնարուման («Միլան», Իտալիա), Ամադու Այդարան («Զալցբուրգ», Մալի), Ջաստին Կլիւեւէրտը («Ռոմա», Հոլանդիա), Կրիստիան Պուլիշիչը («Բորուսիա Դորտմունդ», ԱՄՆ) եւ Ռոդրիգուն («Սանտոս», Բրազիլիա)։  

Յաղթողի անունը յայտնի կը դառնայ դեկտեմբերի 3-ին կայանալիք «Ոսկէ գնդակ»-ի մրցանակաբաշխութեանը։ Այդ օրը «France Football»-ն առաջին անգամ մրցանակ կը հանձնի նաեւ կանանց ֆուտբոլի տարւայ լաւագոյն խաղացողին։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։