Հա

Մարզական

09/10/2018 - 09:10

«Ոսկէ գնդակ»-ի բոլոր յաւակնորդները

«France Football«-ը հոկտեմբերի 8-ին հրապարակեց 2018 թւականի «Ոսկէ գնդակ»-ի յաւակնորդների անունները: 

«alikonline.ir» - «France Football«-ը հոկտեմբերի 8-ին հրապարակեց 2018 թւականի «Ոսկէ գնդակ»-ի յաւակնորդների անունները: Այս մասին տեղեկացնում է «news.am»-ը:

Տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը 30 թեկնածուների թւում են Սերխիօ Ագուերոն («Մանչեսթեր Սիթի»), Ալիսոն Բեքերը («Լիւերպուլ»), Քարիմ Բենզեման («Ռէալ»), Էդինսոն Կաւանին (ՊՍԺ), Գարէթ Բէյլը («Ռէալ»), Տիբօ Կուրտուան («Ռէալ»), Կրիշտիանու Ռոնալդուն («Իւվենտուս»), Կեւին դէ Բրուենէն («Մանչեսթեր Սիթի»), Ռոբերտօ Ֆիրմինոն («Լիւերպուլ»), Դիեգօ Գոդինը («Աթլետիկօ»), Անտուան Գրիզմանը («Աթլետիկօ»), Էդէն Ազարը («Չելսի»), Իսկոն («Ռէալ»), Նգոլօ Կանտէն («Չելսի»), Հարի Քէյնը («Տոտենհեմ»), Ուգօ Լեորիսը («Տոտենհեմ»), Մարիօ Մանջուկիչը («Իւվենտուս»), Սադիօ Մանէն («Լիւերպուլ»), Մարսելոն («Ռէալ»), Կիլիան Մբապէն (ՊՍԺ), Լիոնէլ Մեսսին («Բարսելոնա»), Լուկա Մոդրիչը («Ռէալ»), Նէյմարը (ՊՍԺ), Եան Օբլակը («Աթլետիկօ»), Պոլ Պոգբան («Մանչեսթեր Իւնայթեդ»), Իւան Ռակիտիչը («Բարսելոնա»), Սերխիօ Ռամոսը («Ռէալ»), Մոհամեդ Սալահը («Լիւերպուլ»), Լուիս Սուարէսը («Բարսելոնա») եւ Ռաֆայէլ Վարանը («Ռէալ»):

Յաղթողի անունը յայտնի կը դառնայ դեկտեմբերի 3-ին կայանալիք «Ոսկէ գնդակ»-ի մրցանակաբաշխութեանը։ Այդ օրը «France Football»-ն առաջին անգամ մրցանակ կը հանձնի նաեւ կանանց ֆուտբոլի տարւայ լաւագոյն խաղացողին ու մինչեւ 21 տարեկան լաւագոյն ֆուտբոլիստին («Կոպա Տրոֆի»):

Յիշեցնենք, որ նախորդ տարի «Ոսկէ գնդակ»-ին արժանացել էր Թուրինի «Իւվենտուս»-ի պորտոգալացի յարձակւող Կրիշտիանու Ռոնալդուն, որն այս ամռանն է Մադրիդի «Ռէալ»-ից տեղափոխւել իտալական ակումբ:

Աւելի վաղ ՖԻՖԱ-ի վարկածով տարւայ լաւագոյն ֆուտբոլիստ էր ճանաչւել Մադրիդի «Ռէալ»-ի եւ աշխարհի փոխչեմպիոն Խորւաթիայի հաւաքականի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։