Հա

Մարզական

15/10/2018 - 11:30

Կանադան ներկայացնող Էրիկ Բազինեանը նւաճել է «WBA» վարկածով չեմպիոնական գօտին

Կանադան ներկայացնող հայ բռնցքամարտիկ Էրիկ Բազինեանը նոկաուտով յաղթանակ է տարել կանադացի Ֆրենսի Նտետուի նկատմամբ: 

«alikonline.ir» - Կանադան ներկայացնող հայ բռնցքամարտիկ Էրիկ Բազինեանը նոկաուտով յաղթանակ է տարել կանադացի Ֆրենսի Նտետուի նկատմամբ: Տեղեկացնում է «armsport.am»-ը:

Մոնրէալում կայացած չեմպիոնական մենամարտում Բազինեանը մրցակցին նոկաուտի է ենթարկել 6-րդ ռաունդում: Այս յաղթանակի արդիւնքում Բազինեանը նւաճել է «WBA» վարկածով Հիւսիսային Ամերիկայի չեմպիոնական գօտին:

Աւելի վաղ հայ բռնցքամարտիկը, ով կարիերայում դեռեւս պարտութիւն չի կրել, չեմպիոն էր դարձել նաեւ «WBO» վարկածով:

Յաւելենք, որ Էրիկ Բազինեանը ծնւել է 1995 թւականին, Երեւանում: Բռնցքամարտիկը Կանադա է տեղափոխւել 2011 թւականին: Բազինեանի ակտիւում 21 յաղթանակ կայ, որոնցից 16-ը՝ նոկաուտով:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։