Հա

Մարզական

17/10/2018 - 08:10

Կորցրած հեղինակութիւնը յետ բերելու ճանապարհին. Հայաստան-Մակեդոնիա 4:0

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հաւաքականը Ազգերի լիգայի 4-րդ տուրում Երեւանում ընդունեց Մակեդոնային (4:0):

«alikonline.ir» - Ֆուտբոլի Հայաստանի ազգային հաւաքականը Ազգերի լիգայի 4-րդ տուրում Երեւանում ընդունեց Մակեդոնային (4:0):

«Արմէնպրես»-ի հաղորդմամբ՝ մեկնարկային րոպէների առաւելութիւնը՝ թիմը գոլի վերածեց արդէն 12-րդ րոպէին: Երբ Մարկոս Պիզէլլի հեռահար հարւածից յետոյ դարպասապահը ճիշտ չորսաց գնդակը եւ այն յայտնւեց դարպասում: Սակայն չէր էլ անցել 10 րոպէ, երբ նոյն Մարկոս Պիզէլին լուրջ վնասւածք ստանալով փոխարինւեց: Նրա փոխարէն խաղը շարունակեց Արտակ Գրիգորեանը: Մարկոսի բացակայութիւնն իսկապէս ազդեց թիմի տեմպի, արագութեան եւ գրոհների սրութեան վրայ:

Երկրորդ կէսի մեկնարկում Մակեդոնիան տիրել էր նախաձեռնութեանը: Բայց հակագրոհներից մէկի ժամանակ հրաշալի փոխանցում ստանալով Հայաստանի ազգային հաւաքականի աւագ Հենրիխ Մխիթարեանից, 3 տարւայ դադարից յետոյ նորից գոլի հեղինակ դարձաւ Իւրա Մովսիսեանը: 70-րդ րոպէին ընթարում տեղի ունեցաւ Մակեդոնիայի հաւաքականի ֆուտբոլիստի եւ Հենրիխ Մխիթարեանի միջեւ, որին արագօրէն խառնւեց նաեւ Իւրա Մովսիսեանը: Մխիթարեանը դեղին քարտ ստացաւ: Հանդիպման աւարտից 10 րոպէ առաջ, տուգանային հարւածով Հայաստանի երրորդ գոլը խփեց Գէորգ Ղազարեանը: Այս անգամ եւս անվստահ գործեց Մակեդոնիայի դարպասապահը: Հանդիպման վերջում կարմիր քարտ ստացաւ Էլմասը եւ Մակեդոնիան մնաց 10 ֆուտբոլիստով: Իսկ տուգանային հարւածով հրաշալի գոլի հեղինակ դարձաւ մեր աւագը՝ Հենրիխ Մխիթարեանը:

Ի վերջոյ, Հայաստանը Ազգերի լիգայում տօնեց իր երկրորդ յաղթանակը՝ տանը գերազանցելով Մակեդոնիային:

Հայաստանի ազգային թիմը Ազգերի լիգայում յաջորդ խաղը կանցկացնի նոյեմբերի 16-ին և 19-ին՝ համապատասխանաբար մրցելով Ջիբրալթարի եւ Լիխտենշտէյնի հետ արտագնայ խաղերում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։