Հա

Մարզական

21/10/2018 - 10:20

Մեսսին չի խաղայ 3 շաբաթ եւ բաց կը թողնի նաեւ «Էլ Կլասիկոն»

«Բարսելոնա»-ի արգենտինացի յարձակւող Լիոնէլ Մեսսին ձեռքի վնասւածքի պատճառով խաղադաշտից կը բացակայի նւազագոյնը 3 շաբաթ:

«alikonline.ir» - «Բարսելոնա»-ի արգենտինացի յարձակւող Լիոնէլ Մեսսին ձեռքի վնասւածքի պատճառով խաղադաշտից կը բացակայի նւազագոյնը 3 շաբաթ: Ըստ «news.am»-ի՝ յայտնում է կատալոնական ակումբի կայքը: 

Դա նշանակում է, որ 31-ամեայ ֆուտբոլիստը չի մասնակցի նաեւ Մադրիդի «Ռէալ»-ի դէմ իսպանական Պրիմերայի յաջորդ տուրի խաղին, որն անցկացւելու է հոկտեմբերի 28-ին Բարսելոնայում: Նա կարող է բաց թողնել կատալոնական ակումբի յաջորդ 6 խաղերը:

Մեսսին վնասւածք էր ստացել «Սեւիլիա»-ի դէմ Իսպանիայի առաջնութեան 9-րդ տուրի խաղում (4:2), որում փոխարինւել էր 26-րդ րոպէին: Նա ձեռքը վնասել էր «Սեւիլիա»-ի կիսապաշտպան Ֆրանկօ Վասկեսի հետ պայքարելիս: Խաղի ժամանակ Մեսսին տեղափոխւել է հիւանդանոց, որտեղ նրա մօտ ախտորոշւել է ձեռքի կոտրւածք:

Յիշեցնենք, որ արգենտինացի յարձակւողը «Էլ Կլասիկոների» պատմութեան լաւագոյն ռմբարկուն է եւ 18 գոլ է խփել «Ռէալ»-ի դէմ խաղերում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։