Հա

Մարզական

22/10/2018 - 14:00

Լեւոն Արոնեանը եւ Հրանտ Մելքումեանը յաղթանակներով են մեկնարկել Այլ օֆ Մէն մրցաշարում

Շախմատի Հայաստանի տղամարդկանց հաւաքակաի անդամներ Լեւոն Արոնեանը եւ Հրանտ Մելքումեանը մեկնարկեցին Միացեալ Թագաւորութեան Մէն կղզում անցկացւող Այլ օֆ Մէն միջազգային խոշոր մրցաշարում:

«alikonline.ir» - Շախմատի Հայաստանի տղամարդկանց հաւաքակաի անդամներ Լեւոն Արոնեանը եւ Հրանտ Մելքումեանը մեկնարկեցին Միացեալ Թագաւորութեան Մէն կղզում անցկացւող Այլ օֆ Մէն միջազգային խոշոր մրցաշարում:

«Արմէնպրես»-ի հաղորդմամբ` մասնակիցների թւում է Հայաստանի տղամարդկանց հաւաքականի անդամ Հրանտ Մելքումեանը, ինչպէս նաեւ ԱՄՆ ներկայացնող մեր հայրենակից Սամուէլ Սեւեանը: Մրցաշարում կայացել են մեկնարկային առաջին երկու տուրերի պարտիաները: Լեւոն Արոնեանը, Հրանտ Մելքումեանը եւ Սամուէլ Սեւեանը տօնել են 2-ական յաղթանակ եւ ընթանում են առաջատարների խմբում: Այսօր կայանալիք 3-րդ տուրում Լեւոն Արոնեանը եւ Սամուէլ Սեւեանը կը մրցեն միմեանց դէմ, իսկ Հրանտ Մելքումեանի մրցակիցը կը լինի Պաւել Տրեգոըբովը:

Մրցաշարին մասնակցում են 37 երկրների 165 շախմատիստ, այդ թւում՝ 75 գրոսմայստեր: Մրցաշարում առաջին դասակարգւած շախմատիստն է Լեւոն Արոնեանը: Բացի Արոնեանից մրցաշարի մասնակիցների թւում են աշխարհի նախկին չեմպիոններ Վիշւանաթան Անանդը եւ Վլադիմիր Կրամնիկը, հանրայայտ գրոսմայստերներ Մաքսիմ Վաշիէ-Լագրաւը, Սերգէյ Կարեակինը, Վեսլի Սօն, Հիկարու Նակամուրան, Ալեքսանդր Գրիշչուկը: 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։