Հա

Մարզական

24/10/2018 - 08:00

Արոնեանն ու Մելքումեանը առաջատարներից յետ են 1-ական միաւոր

Բրիտանական Մէն կղզում անցկացվող «Isle of Man» մրցաշարի չորրորդ տուրից յետոյ Հայաստանի հաւաքականի շախմատիստներ Լեւոն Արոնեանն ու Հրանտ Մելքումեանը վաստակել են 3-ական միաւոր եւ բաժանում են 10-36-րդ տեղերը:

«alikonline.ir» - Բրիտանական Մէն կղզում անցկացվող «Isle of Man» մրցաշարի չորրորդ տուրից յետոյ Հայաստանի հաւաքականի շախմատիստներ Լեւոն Արոնեանն ու Հրանտ Մելքումեանը վաստակել են 3-ական միաւոր եւ բաժանում են 10-36-րդ տեղերը: Առաջատարներն են չինացի Հաօ Վանը եւ Ադրբեջանի ներկայացուցիչ Արկադի Նայդիչը՝ 4-ական միաւոր: Եւս 7 գրոսմայստերներ ունեն 3-ական միաւոր: Տեղեկացնում է «news.am»-ը:

Չորրորդ տուրում Լեւոն Արոնեանը սեւերով ոչ ոքի էր խաղացել Իսրայէլի ներկայացուցիչ Բորիս Գելֆանդի հետ, Հրանտ Մելքումեանը սպիտակներով պարտութեան էր մատնել ռուսաստանցի Ալինա Կաշլինսկայային:

5-րդ տուրում Լեւոն Արոնեանը կը խաղայ բելառուս Վլադիսլավ Կովալյովի, Հրանտ Մելքումեանը՝ ամերիկացի Վեսլի Սոյի հետ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։