Հա

Մարզական

28/10/2018 - 08:01

«Isle of Man». Լեւոն Արոնեանն անակնկալ պարտութիւն կրեց

Բրիտանական Մէն կղզում անցկացւող «Isle of Man» մրցաշարի 8-րդ տուրում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնեանը սեւերով անակնկալ պարտութիւն կրեց անգլիացի Գաւէյն Ջոնսից: Հայ գրոսմայստերն իր պարտութիւնն ընդունեց 51-րդ քայլում:

«alikonline.ir»- Բրիտանական Մէն կղզում անցկացւող «Isle of Man» մրցաշարի 8-րդ տուրում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնեանը սեւերով անակնկալ պարտութիւն կրեց անգլիացի Գաւէյն Ջոնսից: Հայ գրոսմայստերն իր պարտութիւնն ընդունեց 51-րդ քայլում: Տեղեկացնում է «news.am»-ը:

Հայաստանի հաւաքականի մէկ այլ շախմատիստ Հրանտ Մելքումեանը սպիտակներով 83-րդ քայլում յաղթեց ռուս Սեմիոն Լոմասովին:

8-րդ տուրից յետոյ Լեւոն Արոնեանն ունի 5 միաւոր եւ 1.5 միաւոր զիջում է մրցաշարային աղիւսակը գլխաւորող Ռադոսլավ Վոյտաշեկին ու Արկադի Նայդիչին: Հրանտ Մելքումեանը հաւաքել է 5.5 միավոր:

«Isle of Man»-ին մասնակցում են 37 երկրների 165 շախմատիստներ, այդ թւում՝ 75 գրոսմայստեր:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։