Հա

Մարզական

28/10/2018 - 08:02

Ըմբշամարտի ԱԱ. Շահինեանը յաղթեց ադրբեջանցուն ու դարձաւ բրոնզէ մեդալակիր

Երէկ պայքարի մէջ է մտել 87 կգ. քաշային կարգի մեր ըմբիշ Արթուր Շահինեանը: Սփոփիչ գօտեմարտերում յաղթելուց յետոյ հայ ըմբիշը երրորդ տեղի համար մրցեց Ադրբեջանը ներկայացնող Իսլամ Աբասովի հետ:

«alikonline.ir» - Բուդապեշտում աւարտին է մօտենում ըմբշամարտի աշխարհի առաջնութիւնը: Տեղեկացնում է «tert.am»-ը:

 Երէկ պայքարի մէջ է մտել 87 կգ. քաշային կարգի մեր ըմբիշ Արթուր Շահինեանը: Սփոփիչ գօտեմարտերում յաղթելուց յետոյ հայ ըմբիշը երրորդ տեղի համար մրցեց Ադրբեջանը ներկայացնող Իսլամ Աբասովի հետ: 

Շահինեանը փայլուն գօտեմարտ անցկացրեց ու յաղթեց մրցակցին 6:1 հաշւով: Գօտեմարտի վերջում Աբասովն այլեւս չէր պայքարում`սկսելով արտասւել զայրոյթից:  

Արթուր Շահինեանը դառնում է աշխարհի առաջնութեան բրոնզէ մեդալակիր եւ այս մրցաշարում մեր հաւաքականի համար վաստակում է երկրորդ մեդալը:

Յիշեցնենք բրոնզէ մեդալ էր նւաճել նաեւ 82 կգ. քաշային կարգում հանդէս եկող Մաքսիմ Մանուկեանը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։