Հա

Մարզական

29/10/2018 - 08:30

Պաշտօնական. «Լեսթեր Սիթի»-ի սեփականատէրը զոհւել է

Անգլիական «Լեսթեր Սիթի» ֆուտբոլային ակումբը հանդէս է եկել պաշտօնական յայտարարութեամբ՝ հաստատելով ակումբի սեփականատէր եւ նախագահ, թայլանդցի գործարար Վիչայ Շրիւադհանապրաբհան զոհւելը, ուղղաթիռի կործանման հետեւանքով:

«alikonline.ir»- Անգլիական «Լեսթեր Սիթի» ֆուտբոլային ակումբը հանդէս է եկել պաշտօնական յայտարարութեամբ՝ հաստատելով ակումբի սեփականատէր եւ նախագահ, թայլանդցի գործարար Վիչայ Շրիւադհանապրաբհան զոհւելը, ուղղաթիռի կործանման հետեւանքով:

«Մեծ ափսոսանքով եւ սրտի ցաւով հաստատում ենք, որ ակումբի սեփականատէր Վիչայ Շրիւադհանապրաբհան եղել է զոհւածների թւում: Ուղղաթիռում եղած հինգ ուղեւորներից ոչ ոք ողջ չի մնացել:

Մենք կորցրեցինք շատ լաւ, բարի, առատաձեռն մարդու, որն իր կեանքը նւիրեց իր ընտանիքին, որին շատ էր սիրում եւ յաջողութեամբ գլխաւորում էր: «Լեսթեր Սիթի»-ն նրա ընտանիքն էր»,- ասւած է ակումբի յայտարարութիւնում:

Ուղղաթիռում է եղել նաեւ Շրիւադհանապրաբհայի դուստրը, ակումբի մարզական տնօրէնը, երկու օդաչուները: Առայժմ յայտնի չէ, թէ ով է եղել 5-րդ ուղեւորը:

Նշենք, որ Շրիւադհանապրաբհան «Լեսթեր Սիթի»-ն ձեռք էր բերել 2010 թւականին: 2015-2016 թւականների մրցաշրջանում թիմը պատմութեան մէջ առաջին անգամ դարձաւ Անգլիայի չեմպիոն:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։