Հա

Մարզական

29/10/2018 - 08:50

«Էլ Կլասիկօ». «Ռէալ»-ը կազմաքանդւեց. «Բարսելոնա»-«Ռէալ Մադրիդ»՝ 5:1

Երէկ՝ հոկտեմբերի 28-ի երեկոյեան տեղի ունեցաւ ակումբային ֆուտբոլի աշխարհի կարեւորագոյն հանդիպումը՝ իսպանական «Էլ Կլասիկօ»-ն:

«alikonline.ir» - Երէկ՝ հոկտեմբերի 28-ի երեկոյեան տեղի ունեցաւ ակումբային ֆուտբոլի աշխարհի կարեւորագոյն հանդիպումը՝ իսպանական «Էլ Կլասիկօ»-ն:

Բարսելոնայի «Կամպ Նոու» ստադիոնում, 93 հազար երկրպագուների ներկայութեամբ, «Բարսելոնա»-ն բառի ամենաբուն իմաստով քարը քարի վրայ չթողեց, իր ոխերիմ ախոյեանին՝ «Ռէալ Մադրիդ»-ին պարտութեան մատնելով 5:1 հաշւով:

«Բարսա»-ի կազմում երեք անգամ աչքի ընկաւ ուրուգւացի յարձակւող Լուիս Սուարէսը, մէկական գոլերի հեղինակ դարձան Ֆիլիպէ Կոուտինիօն եւ Արտուրօ Վիդալը: «Ռէալ»-ի միակ գնդակը խփեց Մարսելօն:

Այս խաղից յետոյ «Բարսելոնա»-ն 21 միաւորով առաջին տեղում է, իսկ «Ռէալ»-ը 14 միաւորով ընդամենը 9-րդն է:

Իսպանական մամուլն արդէն խօսում է «Արքայական ակումբ»-ի գլխաւոր մարզիչ Իւլէն Լոպետեգի մօտալուտ հեռացման մասին: Ինքը՝ Լոպետեգին հանդիպման աւարտից յետոյ, հանդերձարանում հրաժեշտ է տւել ֆուտբոլիստներին:

Լոպետեգիի հեռացման դէպքում, «Ռէալ»-ի գլխաւոր մարզչի պաշտօնի ամենահաւանական թեկնածուն համարւում է իտալացի մասնագէտ Անտոնիօ Կոնտէն:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։