Հա

Մարզական

01/11/2018 - 08:30

Կոնտէն հրաժարւել է գլխաւորել «Ռէալ»-ը

Իտալիայի ազգային հաւաքականի, Թուրինի «Իւվենտուս»-ի ու Լոնդոնի «Չելսի»-ի նախկին գլխաւոր մարզիչ Անտոնիօ Կոնտէն հրաժարւել է գլխաւորել «Ռէալ Մադրիդ»-ը: 

«alikonline.ir» - Իտալիայի ազգային հաւաքականի, Թուրինի «Իւվենտուս»-ի ու Լոնդոնի «Չելսի»-ի նախկին գլխաւոր մարզիչ Անտոնիօ Կոնտէն հրաժարւել է գլխաւորել «Ռէալ Մադրիդ»-ը: Տեղեկացնում է «news.am»-ը:

«Sky Sports»-ի համաձայն՝ «Արքայական ակումբ»-ը չի կարողացել փոխհամաձայնութեան գալ իտալացի մասնագէտի հետ, որը կարծում է, որ այդ նախագիծը չի համապատասխանում իրեն: Առաջիկայում Կոնտէն մտադիր չէ վերադառնալ մարզչական աշխատանքի, սակայն յունւարին պատրաստ կը լինի գլխաւորել թիմ, որը կհը ամապատասխանի նրան:

Յիշեցնենք, որ Անտոնիօ Կոնտէի նախորդ աշխատավայրը եղել է «Չելսի»-ն, որը նա գլխաւորել էր 2016-ի ապրիլից մինչեւ 2018-ի յուլիսի 12-ը:

Իսպանացի մասնագէտ Խուլէն Լոպետեգիի պաշտօնանկութիւնից յետոյ «Ռէալ»-ի գլխաւոր մարզիչի պաշտօնակատար  է նշանակւել Սանտեագօ Սոլարին: 42-ամեայ արգենտինացին 2016 թւականից գլխաւորում էր «Ռէալ»-ի երիտասարդական թիմը: Սոլարին «Ռէալ»-ի նախկին ֆուտբոլիստ է եւ մադրիդեան ակումբում խաղացել է 2000-2005-ը:

«Ռէալ Մադրիդ»-ը բոլոր մրցաշարերում վերջին 7 խաղերից յաղթել է միայն մէկում՝ կրելով 5 պարտութիւն: Մադրիդցիներն այժմ 14 միաւորով 9-րդ տեղում են Պրիմերայում եւ առաջատար «Բարսելոնա»-ից յետ են 7 միաւոր:

Խուլէն Լոպետեգին այս ամռանն էր գլխաւորել իսպանական ակումբը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։