Հա

Մարզական

01/11/2018 - 08:00

Իսպանիայում առաջարկւել է ստեղծել Մեսսի անունով մրցանակ

Իսպանական Լա Լիգայի նախագահ Խաւիէր Տեբասն առաջարկել է մրցաշրջանի լաւագոյն խաղացողին տրւող մրցանակը վերանւանել ի պատիւ «Բարսելոնա»-ի յարձակւող Լիոնէլ Մեսսիի։ 

«alikonline.ir» - Իսպանական Լա Լիգայի նախագահ Խաւիէր Տեբասն առաջարկել է մրցաշրջանի լաւագոյն խաղացողին տրւող մրցանակը վերանւանել ի պատիւ «Բարսելոնա»-ի յարձակւող Լիոնէլ Մեսսիի։ Այս մասին գրում է «panorama.am»-ը:

«gazeta.ru»-ի հաղորդմամբ, նա նաեւ նշել է, որ արգենտինացուն համարում է ֆուտբոլի պատմութեան մէջ լաւագոյն խաղացողը։

«Ինձ դուր է գալիս այդ գաղափարը, մենք պէտք է մտածենք։ Ես կարծում եմ, որ Մեսսին ֆուտբոլի պատմութեան մէջ կը լինի լաւագոյնը, նա արդէն լաւագոյնն է։

Մեսսին մեզ ամէն տարի զարմացնում է, թւում է, թէ նրա հնարաւորութիւնները սահման չունեն։ Նա լաւագոյնն է, եւ ես կարծում եմ, որ լաւ գաղափար է մրցաշրջանի լաւագոյն խաղացողին տրւող մրցանակը կոչել ի պատիւ Մեսսիի»,- ասել է Տեբասը։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։