Հա

Մարզական

01/11/2018 - 08:20

Բուէնոս Այրէսում բացել են Դիեգօ Մարադոնայի արձանը

Արգենտինայի մայրաքաղաքում արձան են բացել Դիեգօ Մարադոնայի պատւին, որի 58 տարին լրացել է հոկտեմբերի 30-ին:

«alikonline.ir» - Արգենտինայի մայրաքաղաքում արձան են բացել Դիեգօ Մարադոնայի պատւին, որի 58 տարին լրացել է հոկտեմբերի 30-ին: Այդ մասին, ինչպէս տեղեկացնում է «Արմէնպրես»-ը, յայտնել է «EFE» գործակալութիւնը: 4 մետր բարձրութեամբ արձանը պատրաստել է տեղացի քանդակագործ Խորխէ Մարտինէսը:

Բրոնզէ յուշարձանը կանգնեցւած է Բուէնոս Այրէսի հիւսիս-արեւմուտքում՝ «Արխենտինոս Խունիորս» ֆուտբոլային ակումբի մրցասպարէզի մօտ, ակումբ, որտեղ պրոֆեսիոնալ մակարդակով դեբիւտել է աշխարհի ապագայ չեմպիոնը: Մարադոնայի երկրպագուները նաեւ նկարել են ֆուտբոլիստի դիմանկարը մարզադաշտի պատերից մէկի վրայ: «Մարադոնայի արձանը կանգնեցւել է ի նշան յարգանքի ֆուտբոլիստի վարպետութեանը: Ամբողջ աշխարհից մարզասէրները կը ժամանեն Բուէնոս Այրէս՝ տեսնելու այն:

Մարադոնան դարձել է Արգենտինայի հոմանիշը»,- ասել է թանգարանի տնօրէն Սեսար Պերէսը, որը դարձել է արձանի ստեղծման նախաձեռնողը, հաղորդել է «ՏԱՍՍ»-ը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։