Հա

Մարզական

01/11/2018 - 10:10

Արոնեանը դուրս է մնացել ՖԻԴԷ-ի դասակարգման աղիւսակի 10-եակից

Հայաստանի շախմատի տղամարդկանց հաւաքականի առաջատար, աշխարհի գործող գաւաթակիր Լեւոն Արոնեանը դուրս է մնացել ՖԻԴԷ-ի դասակարգման աղիւսակի լաւագոյն 10-եակից:

«alikonline.ir» - Հայաստանի շախմատի տղամարդկանց հաւաքականի առաջատար, աշխարհի գործող գաւաթակիր Լեւոն Արոնեանը դուրս է մնացել ՖԻԴԷ-ի դասակարգման աղիւսակի լաւագոյն 10-եակից:

«Արմէնպրես»-ի հաղորդմամբ` նոր վարկանիշային աղիւսակում Լեւոն Արոնեանը միայն 11-րդ տեղում է: Այնինչ նախորդ ամսին նա 5-րդն էր: Դասակարգման աղիւսակի առաջատարն անփոփոխ է` աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենը: Լաւագոյն 10-եակում են նաև Ֆաբիանու Կարուանան, Շահրիեար Մամեդեարովը, Դին Լիժենը, Անիշ Գիրին, Մաքսիմ Վաշիէ-Լագրաւը, Վլադիմիր Կրամնիկը, Վիշի Անանդը, Ալեքսանդր Գրիշչուկը եւ Ուեսլի Սոն:

Հայաստանի ներկայացուցիչներից լաւագոյն 100 շախմատիստների թւում են Գաբրիէլ Սարգսեանը (55-րդ տեղ), Հրանտ Մելքումեանը (76-րդ տեղ):

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։