Հա

Մարզական

03/11/2018 - 08:00

Մահացել է լեգենդար ծանրորդ Իւրի Վարդանեանը

ԱՄՆ-ում 62 տարեկանում մահացել է օլիմպիական խաղերի, աշխարհի 7-ակի ու Եւրոպայի 5-ակի չեմպիոն, ծանրորդ Իւրի Վարդանեանը:

«alikonline.ir» - ԱՄՆ-ում 62 տարեկանում մահացել է օլիմպիական խաղերի, աշխարհի 7-ակի ու Եւրոպայի 5-ակի չեմպիոն, ծանրորդ Իւրի Վարդանեանը:

Իւրի Վարդանեանը ծնւել է 1956 թւականի յունիսի 13-ին։ 1977-1979, 1980-1981, 1983, 1985 թւականներին նա դարձել է աշխարհի չեմպիոն։ 1980 թւականին օլիմպիական խաղերի չեմպիոն։ 1977-1978, 1980-1981, 1983 թւականներին Եւրոպայի չեմպիոն։ 1977, 1979, 1981 թւականներին ԽՍՀՄ չեմպիոն եւ 1976 թւականին գաւաթակիր։ 1978-1981 թւականներին ճանաչւել է աշխարհի լաւագոյն ծանրորդ։ 1985 թւականին սահմանել աշխարհի 43 ռեկորդ։ 1980 թւականին միջին քաշում առաջինը, երկամարտի ցուցանիշը հասցրել է 400 կգ.-ի։

Իւրի Վարդանեանը 3 անգամ մէկ երեկոյի ընթացքում 5 ռեկորդ է սահմանել, այդ թւում` օլիմպիական խաղերում՝ երկամարտի ցուցանիշը հասցնելով ռեկորդային 405 կգ.-ի:

2013-2014 թւականներին եղել է սպորտի եւ երիտասարդութեան հարցերի նախարար, ապա` Վրաստանում Հայաստանի դեսպան:

Պարգեւատրւել է մի շարք մեդալներով, այդ թւում` Աշխատանքային կարմիր աստղ, Սուրբ Մեսրոպ Մաշտոց եւ այլն:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։