Հա

Մարզական

03/11/2018 - 12:00

Ասիայի Չեմպիոնների լիգա. Վերադարձը՝ դժւար է, բայց ոչ անհնարին. «Կաշիմա Անթլերս»-«Փերսփոլիս»՝ 2:0

Այսօր՝ նոյեմբերի 3-ին տեղի ունեցաւ Ասիայի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ առաջաին հանդիպումը: Ճապոնական Կաշիմա քաղաքի «Կաշիմա սոկէր» ստադիոնում ուժերը չափեցին «Կաշիմա Անթլերս»-ն ու «Փերսփոլիս»-ը:

«alikonline.ir» - Այսօր՝ նոյեմբերի 3-ին տեղի ունեցաւ Ասիայի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ առաջաին հանդիպումը: Ճապոնական Կաշիմա քաղաքի «Կաշիմա սոկէր» ստադիոնում ուժերը չափեցին «Կաշիմա Անթլերս»-ն ու «Փերսփոլիս»-ը:

Հանդիպման առաջին կէսն հիմնականում անցաւ հաւասար պայքարում: Երկրորդ կէսում, սակայն, ճապոպնական թիմն ունէր տարածքային եւ խաղային որոշակի առաւելութիւն, որն էլ նրանց յաջողւեց նիւթականի վերածել:

Հանդիպման հաշիւը 58-րդ րոպէին բացեց «Կաշիմա Անթլերս»-ի բրազիլացի յենակէտային կիսապաշտպան Լէօ Սիլւան, իսկ 70-րդ րոպէին ճապոնական թիմի բրազիլացի միւս կիսապաշտպանը՝ Սերջինիոն կրկնապատկեց այն: 2:0՝ եւ «Փերսփոլիս»-ին պատասխան խաղում չափազանց դժւարին առաջադրանք է առաջադրւած. յետ բերել կորցրածը՝ սեփական դարպասն անառիկ պահելով: Վերադարձն անկասկած դժւար, բայց ոչ անհնարին է լինելու:

Պատասխան հանդիպումը տեղի կունենայ նոյեմբերի 10-ին, Թեհրանի «Ազադի» ստադիոնում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։