Հա

Մարզական

10/11/2018 - 09:00

Ծանրամարտի աշխարհի առաջնութիւն. Իրանի ոսկէ հունձքը. Մորադին եւ Հաշեմին՝ աշխարհի չեմպիոն

Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում ընտթացող 2018 թւականի ծանրամարտի աշխարհի առաջնութիւնը բերքառատ է Իրանի համար:

«alikonline.ir» - Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում ընտթացող 2018 թւականի ծանրամարտի աշխարհի առաջնութիւնը բերքառատ է Իրանի համար:

96 կգ. քաշային կարգում մրցակցութիւնից դուրս էր աշխարհի եւ Օլիպիական խաղերի չեմպիոն Սոհրաբ Մորադին: Պոկում վարժութիւնում նա գլխավերեւում պահեց 186 կգ.-անոց ծանրաձողը, գրանցելով աշխարհի նոր ռեկորդ եւ նւաճելով փոքր ոսկէ մեդալ: Հրում վարժութիւնում նա սանձեց 230 կգ.-անոց ծանարձողը՝ սահմանելով աշխարհի նոր ռեկորդ եւ նւաճելով երկրորդ փոքր ոսկէ մեդալը:

Երկամարտում Մորադին իր հաշւին գրանցեց 416 կգ. ցուցանիշը, ինչը նոյնպէս աշխարհի նոր ռեկորդ է:  

102 կգ. քաշային կարգում վերջին խօսքը նոյնպէս պատկանում էր իրանցի ծանրորդներին: Պոկում վարժութիւնում երկրորդը Ալի Հաշեմին էր, որը գլխավերեւում պահեց 179 կգ.-անոց ծանրաձողը:

Հրում վարժութիւնում առաջինն Իրանի միւս ներկայացուցիչ Ռեզա Բէյրալւանդն էր, որն իր հաշւին գրանցեց 218 կգ. ցուցանիշը, իսկ Ալի Հաշեմին 217 կգ.-ով երրորդն էր:

Քաշային այս կարգում Ալի Հաշեմին երկամարտի 396 կգ. ցուցանիշով նւաճեց աշխարհի չեմպիոնի կոչումը, իսկ Ռեզա Բէյրալւանդը 393 կգ. ցուցանիշով նւաճեց բրոնզէ մեդալ:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։