Հա

Մարզական

11/11/2018 - 09:00

Ծանրամարտի աշխարհի առաջնութիւն. Գոռ Մինասեանը՝ փոխչեմպիոն

Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում աւարտւեց 2018 թւականի ծանրամարտի աշխարհի առաջնութիւնը:

«alikonline.ir» - Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում աւարտւեց 2018 թւականի ծանրամարտի աշխարհի առաջնութիւնը:

Մրցաշարի վերջին օրն ասպարէզ դուրս եկան գերծանր՝ +109 կգ. քաշային կարգի ծանրորդները: Յաջող ելոյթ ունեցաւ Հայաստանի վերջին ներկայացուցիչ, 2016 թւականի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Գոռ Մինասեանը:

Պոկում վարժութիւնում նա գլխավերեւում պահեց 205 կգ.-անոց ծանրաձողը, որն էլ նրան պարգեւեց փոքր արծաթէ մեդալ: Հրում վարժութիւնում Գոռը նոյնպէս երկրորդն էր: Նա բարձարցրեց 245 կգ.-անոց ծանրաձողը:

Երկամարտում հաւաքելով 450 կգ., Գոռ Մինասեանը նւաճեց աշխարհի փոխչեմպիոնի կոչումը: Այս քաշային կարգում յաղթողն աշխարհի կրկնակի չեմպիոն, 2016 թւականի Օլիմպիական խաղերի չեմպիոն, վրացի Լաշա Տալախաձէն էր (474 կգ.-217+257):

Մրցաշարի աւարտին, մեդալների աղիւսակում առաջատարը Չինաստանի հաւաքականն էր, որը նւաճեց 7 ոսկէ, 8 արծաթէ, 4 բրոնզէ մեդալ: Երկրորդը՝ 3 ոսկէ, 3 բրոնզէ մեդալով Թաիլանդն էր, իսկ Իրանի ընտրանին 2 ոսկէ եւ 1 բրոնզէ մեդալով երրորդն էր: Հայաստանի հաւաքականը 1 ոսկէ, 1 արծաթէ մեդալով 6-րդն էր:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։