Հա

Մարզական

11/11/2018 - 09:10

Ասիայի Չեմպիոնների լիգա. Ընդամենը մէկ քայլ պակասեց. «Փերսփոլիս»-«Կաշիմա Անթլերս»՝ 0:0

Ճապոնական «Կաշիմա Անթլերս»-ը նւաճեց Ասիայի Չեմպիոնների լիգայի 2018 մրցաշրջանի չեմպիոնի կոչումը:

«alikonline.ir» - Ճապոնական «Կաշիմա Անթլերս»-ը նւաճեց Ասիայի Չեմպիոնների լիգայի 2018 մրցաշրջանի չեմպիոնի կոչումը:

Երէկ՝ նոյեմբերի 10-ին, Թեհրանի «Ազադի» ստադիոնում տեղի ունեցաւ Ասիայի Չեմպիոնների լիգայի եզրափակչի պատասխան հանդիպումը: Մրացկցի դաշտում 0:2 հաշւով կրած պարտութիւնից յետոյ, «Փերսփոլիս»-ը յոյս ունէր, որ սեփական դաշտում, երկրպագուների օգնութեամբ կը կարողանայ կատարել անհնարինը՝ յետ բերել կորցրածն ու նւաճել չեմպիոնի կոչումը:

Արդար լինելու համար, պէտք է նշենք, որ «Փերսփոլիս»-ի ֆուտբոլիստներն ու աւելի քան 80 հազար երկրպագուներն արեցին հնարաւոր ամէն ինչ՝ հրաշքն իրականացնելու համար: Ճապոնական թիմը, սակայն, իր կարգով աւելի բարձր էր, քան Արեւմտեան Ասիայի գօտու թիմերը, ու թէեւ հանդիպման ընթացքում «Փերսփոլիս»-ը տիրում էր նախաձեռնութեանը, այդուհանհերձ 90 րոպէների ընթացքում այդպէս չյաջողւեց գտնել դէպի «Կաշիմա Անթլերս»-ի դարպասը տանող ճանապարհը: 0:0՝ եւ «Կաշիմա Անթլերս»-ը երկու խաղերի վերջնահաշւարկում տարաւ 2:0 հաշւով յաղթնակ՝ նւաճելով չեմպիոնի կոչումը: 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։