Անգլիայի առաջնութեան 12-րդ տուրի շրջանակում, երէկ՝ նոյեմբերի 11-ին «Արսենալ»-ը սեփական յարկի ներքոյ հիւրընկալել էր «Վուլվերհեմփթոն»-ին:
«alikonline.ir» - Անգլիայի առաջնութեան 12-րդ տուրի շրջանակում, երէկ՝ նոյեմբերի 11-ին «Արսենալ»-ը սեփական յարկի ներքոյ հիւրընկալել էր «Վուլվերհեմփթոն»-ին:
Հանդիպումն աւարտւեց ոչ-ոքի՝ 1:1 հաշւով: «Զինագործներ»-ը Հենրիխ Մխիթարեանի խփած գոլի շնորհիւ պարտութիւնից խուսափեցին:
Միկին փոխարինման դուրս եկաւ 76-րդ րոպէին, իսկ 10 րոպէ անց հաշիւը դարձրեց 1:1:
«Արսենալ»-ը 24 միաւորով 5-րդ տեղում է, իսկ Հենրիխ Մխիթարեանը երկրորդ գոլը խփեց Անգլիայի ընթացիկ առաջնութիւնում: