Հա

Մարզական

15/11/2018 - 10:00

«Sky Sports». «Մխիթարեանը Եւրոպայի թոփ-100 աստղերի ցանկում 72-րդն է»

Հայաստանի հաւաքականի աւագ Հենրիխ Մխիթարեանը «Sky Sports»-ի վարկածով ընդգրկւել է տարւայ թոփ-100 աստղերի ցանկում: 

«alikonline.ir» - Հայաստանի հաւաքականի աւագ Հենրիխ Մխիթարեանը «Sky Sports»-ի վարկածով ընդգրկւել է տարւայ թոփ-100 աստղերի ցանկում: Տեղեկացնում է «tert.am»-ը: 

Մեր ընտրանու կիսապաշտպանը զբաղեցրել է 72-րդ հորիզոնականը: Թոփ-100 աստղերի ցանկը բացում է «Իւվենտուս»-ի ֆուտբոլիստ Ալեքս Սանդրոն, Մխիթարեանի թիմակից Աարոն Ռեմսին 78-րդն է, «Մանչեսթեր Սիթի»-ի կիսապաշտպան Բեռնարդո Սիլւան էլ 88-րդն է:  

Գրանդ ակումբներում հանդէս եկող ֆուտբոլիստներից մեր հաւաքականի առաջատարն առաջ է նաեւ Միրալեմ Պեանիչից (86), ինչպէս նաեւ ՊՍԺ-ի պաշտան Տոմա Մէնէյից (84): 

Հենոյի հարեւանութեամբ են գտնւում «Էւերթոն»-ի ֆուտբոլիստ Ռիչարլիսոնը (74) եւ «Էսպանեոլ»-ի խաղացող Բորխա Իգլեսիասը (73): 

Բրիտանական լրատւամիջոցը նշել է, որ Մխիթարեանը, խաղադաշտում անցկացնելով 525 րոպէ, դարձել է 2 գոլի ու մէկ գոլային փոխանցման հեղինակ: Նաեւ նշւում է, որ թիմում նրան բարձր են գնահատում, քանի որ ստեղծում է մի շարք գոլային եւ հարւածի պահեր: 

Առայժմ «Sky Sports»-ը հրապարակել է մինչեւ 51-րդ հորիզոնականը գտնւող ֆուտբոլիստների ցանկը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։