Հա

Մարզական

17/11/2018 - 08:25

ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգա. Հայաստանը խոշոր հաշւով ջախջախեց Ջիբրալթարին. Ջիբրալթար-Հայաստան՝ 2:6

ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի 5-րդ տուրի շրջանակում, երէկ՝ նոյեմբերի 16-ին մրցակցի դաշտում խոշոր՝ 2:6 հաշւով յաղթանակ տարաւ Ջիբրալթարի հաւաքականի նկատմամբ:

«alikonline.ir» - ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի 5-րդ տուրի շրջանակում, երէկ՝ նոյեմբերի 16-ին մրցակցի դաշտում խոշոր՝ 2:6 հաշւով յաղթանակ տարաւ Ջիբրալթարի հաւաքականի նկատմամբ:

Առաջին խաղակէսում հաշիւն առաջինը բացեցին ջիբրալթարցիները: 10-րդ րոպէին Հայաստանի հաւաքականի դարպասը գրաւեց Անդրէ Տժէյ Դէ Բարը: 27-րդ րոպէին Հայաստանի հաւաքականը կարողացաւ հաւասարեցնել հաշիւը Իւրա Մովսիսեանի միջոցով, ով ի դէպ ցուցադրելով հրաշալի խաղ՝ դարձաւ պոկերի հեղինակ: Նա մրցակցի դարպասը գրաւեց եւս երեք անգամ՝ 48, 52, 54-րդ րոպէներին:

66-րդ րոպէին Հայաստանի հաւաքականի 5-րդ գոլը խփեց հաւաքականի կազմում առաջին հանդիպումն անց կացնող պաշտպան Արթուր Քարտաշեանը: 78-րդ րոպէին Ադամ Պրիսթլին խփեց ջիբրալթարցիների 2-րդ գնդակը, իսկ հանդիպման վերջակէտը 94-րդ րոպէին դրեց Ալեքսանդր Կարապետեանը՝ խփելով Հայաստանի 6-րդ գոլը: 6:2՝ եւ Հայաստանի հաւաքականը 9 միաւորով երկրորդ տեղում է:

Նոյեմբերի 19-ին Հայաստանի հաւաքականը խմբային փուլի վերջին տուրում կը հիւրընկալւի Լիխտենշտէյնին: Մակեդոնիայի հաւաքականը կընդունի Ջիբրալթարին եւ ոչ ոքի արդիւնքի դէպքում էլ դուրս կը գայ փլէյ-օֆֆ:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։