Հա

Մարզական

17/11/2018 - 10:20

ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգա. Գերմանական ֆուտբոլի քաոսային տարին ամբողջացաւ

ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի առաջին սենսացիան կայացած կարելի է համարել: Յաջորդ մրցշրջանում Գերմանիայի ազգային հաւաքականը ստիպւած է լինելու հանդէս գալ B լիգայում:

«alikonline.ir» - ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի առաջին սենսացիան կայացած կարելի է համարել: Յաջորդ մրցշրջանում Գերմանիայի ազգային հաւաքականը ստիպւած է լինելու հանդէս գալ B լիգայում:

ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի 5-րդ տուրի շրջանակում, երէկ՝ նոյեմբերի 16-ին Հոլանդիայի հաւաքականը սեփական դաշտում 2:0 հաշւով պարտութեան մատնեց Ֆրանսիայի հաւաքականին:

Աշխարհի գործող չեմպիոնների նկատմամբ յաղթանակն ինչքանով, որ ազդարարում էր հոլանդական ֆուտբոլի վերածնունդի մասին, այնքանով էլ յուշում էր գերմանական ֆուտբոլի անկման մասին:

Բանը կայանում է նրանում, որ ֆրանսիացիների նկատմամբ տարած յաղթանակից յետոյ, հոլանդացիները 6 միաւորով ամրապնդւեցին A լիգայի առաջին խմբի 2-րդ հորիզոնականում՝ 5 միաւորով յետեւում թողնելով Գերմանիայի հաւաքականին:

Այսպիսով նոյեմբերի 19-ին կայանալիք Գերմանիա-Հոլանդիա հանդիպումը գործնականում կորցրեց իր նշանակութիւնը «Die Mannschaft»-ի համար: Հոլանդացիների նկատմամբ յաղթանակն անգամ չի կարող փրկել աշխարհի քառակի չեմպիոններին եւ Գերմանիայի հաւաքականը ստիպւած է լինելու հրաժեշտ տալ A լիգային՝ յաջորդ մրցաշրջանում հանդէս գալով կարգով աւելի ցածր B լիգայում:

Աշխարհի առաջնութեան պատմական ձախողումից յետոյ, սա գերմանական ֆուտբոլի հերթական սայթաքումն էր, ինչն էլ փաստացի երկրի ազգային հաւաքականի համար ամբողջացրեց 2018 թւականի քաոսը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։