Հա

Մարզական

19/11/2018 - 09:40

Բէյրանւանդը՝ Ասիայի ոսկէ գնդակի թեկնածու

Իրանի ազգային հաւաքականի եւ «Փերսփոլիս»-ի դարպասապահը կարող է յայտնւել 2018 թւականի Ասիայի ոսկէ գնդակի յաւակնորդների եռեակում:

«alikonline.ir» - Իրանի ազգային հաւաքականի եւ «Փերսփոլիս»-ի դարպասապահը կարող է յայտնւել 2018 թւականի Ասիայի ոսկէ գնդակի յաւակնորդների եռեակում:

Թէեւ այդ կապկացութեամբ Ասիայի ֆուտբոլի կոնֆեդերացիան դեռեւս որեւէ պաշտօնական յայտարարութեամբ հանդէս չի եկել, այդուհանդերձ ֆուտբոլային «goal» կայքի արաբական բաժինը տեղեկացրել է, որ Բէյրանւանդը ներառւել է Ասիայի ոսկէ գնդակի յաւակնորդների եռեակում:

Ըստ կայքի՝ Բէյրանւանդը ցուցակում յայտնւել է Մոնդիալ-2018-ում եւ յատկապէս Ասիայի Չեմպիոնների լիագայի 2018 թւական մրցաշրջանի ընթացքում «Փերսփոլիս»-ի կազմում իր ֆանտաստիկ գործողութեան արդիւնքում:

Յիշեցնենք, որ աւելի վաղ կատարական մամուլը յայտնել էր Ասիայի ոսկէ գնդակի յաւակնորդների ցուցակում Կատարի ազգային հաւաքականի եւ «Ալ Սաադ»-ի պաշտպան Աբդօլքարիմ Հասանի ներառման մասին:

Երրորդ յաւակնորդն ըստ շրջանառւող լուրերի` Ճապոնիայի ազգային հաւաքականի եւ «Կաշիմա Անթլերս»-ի յարձակւող Իւմա Սուզուկին է:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։