Հա

Մարզական

19/11/2018 - 12:00

Բէյրանւանդը դուրս մնաց

Իրանի ազգային հաւաքականի եւ «Փերսփոլիս»-ի դարպասապահ Ալիռեզա Բէյրանւանդը դուրս մնաց Ասիայի ոսկէ գնդակի յաւակնորդների վերջնական ցուցակից:

«alikonline.ir» - Իրանի ազգային հաւաքականի եւ «Փերսփոլիս»-ի դարպասապահ Ալիռեզա Բէյրանւանդը դուրս մնաց Ասիայի ոսկէ գնդակի յաւակնորդների վերջնական ցուցակից:

Ասիայի ֆուտբոլի կոնֆեդերացիան պաշտօնապէս հրապարակել է 2018 թւականի Ասիայի ոսկէ գնդակի յաւակնորդների ցուցակը, որում ներառւած չէ Ալիռեզա Բէյրանւանդի անունը:

Ցուցակում նրան փոխարինել է Ճապոնիայի ազգային հաւաքականի եւ «Կաշիմա Անթլերս»-ի կիսապաշտպան Կենտօ Միսաօն:

Միւս երկու յաւակնորդները Ճապոնիայի եւ «Կաշիմա Անթլերս»-ի յարձակւող Իւմա Սուզուկին եւ Կատարի ազգային հաւաքականի եւ «Ալ Սաադ»-ի պաշտպան Աբդօլքարիմ Հասանն են:

Յիշեցնենք, որ երէկ՝ նոյեմբերի 18-ին, ֆուտբոլային «goal» կայքի արաբական բաժինը տեղեկացրել է, որ Բէյրանւանդը ներառւել է Ասիայի ոսկէ գնդակի յաւակնորդների եռեակում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։