Հա

Մարզական

20/11/2018 - 08:30

ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգա. Հայաստանը դուրս մնաց յետագայ պայքարից. Լիխտենշտէյն-Հայաստան՝ 2:2

Հայաստանի ազգային հաւաքականը ոչ-ոքի արդիւնքով աւարտեց իր ելոյթները ՈՒԵՖԱ-ի ազգերի լիգայում՝ դուրս մնալով յետագայ պայքարից:

«alikonline.ir» - Հայաստանի ազգային հաւաքականը ոչ-ոքի արդիւնքով աւարտեց իր ելոյթները ՈՒԵՖԱ-ի ազգերի լիգայում՝ դուրս մնալով յետագայ պայքարից:

Երէկ՝ նոյեմբերի 19-ին կայացան D լիգայի 4-րդ խմբի վերջին տուրի հանդիպումները: Վադուցում Հայաստանի հաւաքականը հիւրընկալւել էր Լիխտենշտէյնի ընտրանուն:

Հանդիպման հաշիւը 9-րդ րոպէին բացեց գերմանական երկրորտ Բունդեսլիգայում հանդէս եկող «Եան Ռեգենսբուրգ»-ի յարձակւող Սարգիս Ադամեանը, որն իր առաջին գոլը խփեց Հայաստանի ազգային հաւաքականի կազմում: Առաջին խաղակէսի աւարտից մէկ րոպէ առաջ Լիխտենշտէյնի հաւաքականին յաջողւեց հաշւում վերականգնել հաւասարութիւնը: Հեռահար հարւածով, գեղեցիկ գոլի հեղինակ դարձաւ իտալական «Էմպոլի»-ի կիսապաշտպան Մարսէլ Բուխէլը:

Երկրորդ խաղակէսի հէնց սկզբում, 47-րդ րոպէին Հայաստանի հաւաքականի պաշտպան Վարազդատ Յարոյեանի մանկական սխալից յետոյ, Լիխետնշտէյնի հաւաքականին յաջողւեց հաշւում առաջ անցնել: Գոլի հեղինակ դարձաւ ամերիկեան «Չիկագօ Ֆայր»-ի կիսապաշտպան Նիկոլաս Հասլէրը: Հայաստանի հաւաքականին միայն խաղաւարտից 5 րոպէ առաջ յաջողւեց խոյս տալ պարտութիւնից: 85-րդ րոպէին գոլի հեղինակ դարձաւ փոխարինման դուրս եկած Ալեքսանդր Կարապետեանը:

2:2՝ եւ Հայաստանի հաւաքականը 10 միաւորով մնաց երկրորդ տեղում: Ջիբրալթարը վաստակեց 6, Լիխտենշտէյնը՝ 4 միաւոր: 4-րդ խմբում առաջին հորիզոնականով յաջորդ փուլ դուրս եկաւ Մակեդոնիայի ընտրանին, որը 4:0 հաշւով պարտութեան մատնեց Ջիբրալթարին: Մակեդոնացիները վաստակեցին 15 միաւոր:

Ի դէպ նշենք, որ Լիխտենշտէյնի դէմ խաղում Հայաստանի հաւաքականի աւագ Հենրիխ Մխիթարեանը 80-րդ հանդիպումն անցկացրեց ազգային թիմում:

Յարակից լուրեր

  • Խմբագրական. Կիոտոյի տաճարներն ու Օսակայի ծովերը տեսնելու մեր մեծ հաւատամքը
    Խմբագրական. Կիոտոյի տաճարներն ու Օսակայի ծովերը տեսնելու մեր մեծ հաւատամքը

    Ճապոնիայում հին ժամանակներում ապրել է երկու գորտ, մէկը՝ քաղաքամայր Կիոտոյում, միւսը՝ Օսակայում։ Երբ մի տարի շոգ ամռանը ցամաքում են Կիոտոյի գետակներն ու ջրանցքները, չորանում է նաեւ գորտի պալատական փոքրիկ ջրհորը, եւ գորտը որոշում է մեկնել Օսակա՝ մտածելով, որ քաղաքը ծովափին է, իսկ ինքը կեանքում ծով չի տեսել, ուստի՝ հա՛մ ծով կը տեսնի, հա՛մ գեղեցիկ Օսական կը վայելի, հա՛մ էլ չի տառապի Կիոտոյի ջրհորի չորութիւնից։ Եւ գորտը դուրս է գալիս իր տնից եւ ուղեւորւում դէպի Օսակա։

  • Գերագոյն նպատակի նոր փորձաքարը...
    Գերագոյն նպատակի նոր փորձաքարը...

    Ժողովուրդների ինքնաճանաչման ու ինքնահաստատման մնայուն երաշխիքը, յատկապէս որպէս ազգ-միաւոր, պետական անկախութիւնն է… հայութիւնն ու Հայաստան աշխարհը դա ճաշակում են արդէն 28 տարի՝ օրինաչափ վերիվայրումներով հանդերձ, որոնց մեկնակէտը, եւ ամենանշանակալին, նոյնինքն Անկախութեան վերանւաճումն էր՝ եօթ տասնամեակ անց:

  • Իշխանութեան «թաւշեայ» տրամաբանութիւնը
    Իշխանութեան «թաւշեայ» տրամաբանութիւնը

    Հայաստանի «թաւշեայ» իշխանութիւնների գործողութիւնների տրամաբանութիւնը մէկ տարուց աւելի ալեկոծում է հայկական իրականութիւնը: Վերջապէս, ի՞նչ նպատակներ են հետապնդում գործող իշխանութեան այս կամ այն քայլերը եւ ո՞րն է ընդհանուր ռազմավարութիւնը, որի շրջանակներում կատարւում են այդ քայլերը:

  • Փաշինեանը կու գայ… Փաշինեանը կու գայ…
    Փաշինեանը կու գայ… Փաշինեանը կու գայ…

    Շուտով, Հայաստանի Հանրապետութեան վարչապետը Լոս Անճելըս կը հասնի, աւելի ճիշդ պիտի ժամանէ։

    Արդէն շաբաթներէ ի վեր հայրենի եւ Սփիւռքի եւ յատկապէս Քալիֆորնիոյ հայ մամուլն ու հայկական հեռատեսիլի գրեթէ բոլոր կայանները, ամէնօրեայ յիշեցում-ծանուցումներ կը կատարեն, նոյնիսկ վարչապետի խօսք-հրաւէրով։

  • Պէտք չէ մսխուի անկախութեան ներուժը
    Պէտք չէ մսխուի անկախութեան ներուժը

    «21 սեպտեմբեր 1991»-ը հայոց նորագոյն պատմութեան մէջ Հայաստանի վերանկախացման խորհուրդի նշանակալից նուաճումն է, 1918-ի Հայաստանի Հանրապետութեան պատմականօրէն անգերազանցելի հռչակումին մերօրեայ նուիրագործումը, որուն մէջ մարմնացաւ Մայիսեան անկախութեան անկատար մնացած երազանքը ու հայ ժողովուրդի ազատ ու անկախ ապրելու, իր հայրենիքը պետականօրէն արմատաւորելու եւ քաղաքականօրէն ամրապնդելու հաստատ ու միակամ ձգտումը։

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։