Հա

Մարզական

22/11/2018 - 12:00

«Արսենալ»-ը Մխիթարեանին կարող է փոխարինել Ունդէրով

Լոնդոնի «Արսենալ»-ը հետաքրքրւած է Թուրքիայի ազգային հաւաքականի եւ իտալական «Ռոմա»-ի կիսապաշտպան Չենգիզ Ունդէրի ծառայութիւններով:

«alikonline.ir»- Լոնդոնի «Արսենալ»-ը հետաքրքրւած է Թուրքիայի ազգային հաւաքականի եւ իտալական «Ռոմա»-ի կիսապաշտպան Չենգիզ Ունդէրի ծառայութիւններով: Այս մասին տեղեկացնում է անգլիական «The Sun»-ը:

Ըստ պարբերականի՝ «Զինագործներ»-ի նման ցանկութիւնը կարող է վտանգել Հայաստանի ազգային հաւաքականի աւագի՝ Հենրիխ Մխիթարեանի ապագայ ճակատագիրը լոնդոնեան ակումբում: Բանն այն է, որ Ունդէրին ձեռք բերելու համար «Արսենալ»-ը պէտք է վճարի 44 մլն. ֆունդ ստերլինգ, իսկ դա նշանակում է, որ ակումբը ստիպւած է լինելու վաճառել մի քանի ֆուտբոլիստի եւ Մխիթարեանը համարւում է լաւագոյն տարբերակներից մէկը:

Նշենք, որ թուրք երիտասարդ տաղանդաւոր ֆուտբոլիստի ծառայութիւններով հետաքրքրւած են նաեւ անգլիական «Տոտենհեմ»-ն ու «Մանչեստեր Սիթի»-ն եւ գերմանական «Բայերն Միւնխէն»-ը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։