Հա

Մարզական

04/12/2018 - 09:00

Լուկա Մոդրիչը՝ «Ոսկէ գնդակ»-ի դափնեկիր

Յայտնի է 2018 թւականի լաւագոյն ֆուտբոլիստի անունը: «France Football» պարբերականի «Ոսկէ գնդակ» մրցանակը բաժին հասաւ Խորւաթիայի հաւաքականի եւ իսպանական «Ռէալ Մադրիդ»-ի կիսապաշտպան Լուկա Մոդրիչին:

«alikonline.ir» - Յայտնի է 2018 թւականի լաւագոյն ֆուտբոլիստի անունը: «France Football» պարբերականի «Ոսկէ գնդակ» մրցանակը բաժին հասաւ Խորւաթիայի հաւաքականի եւ իսպանական «Ռէալ Մադրիդ»-ի կիսապաշտպան Լուկա Մոդրիչին:

Այսպիսով, Լուկա Մոդրիչը դարձաւ պատմութեան առաջին խորւաթ ֆուտբոլիստը, որն արժանանում է պատւաւոր մրցանակին՝ վերջ տալով Կրիշտիանու Ռոնալդուի եւ Լիոնէլ Մեսիի՝ մէկ տասնամեակ տեւած տիրակալութեանը:

Յատկանշական է, որ 12 տարում առաջին անգամ Լիոնէլ Մեսին չէր ընդգրկւել «Ոսկէ գնդակ»-ի լաւագոյն եռեակում: Այս անգամ նա գրաւել է 5-րդ տեղը: Մեսին չէր ժամանել Փարիզ մրցանակաբաշխութեանը: Արարողութեան չէր ներկայացել նաեւ Կրիշտիանու Ռոնալդուն:

Այս տարի, մրցանակաբաշխութիւնում առաջին անգամ ընտրւեց նաեւ աշխարհի լաւագոյն երիտասարդ ֆուտբոլիստը: «Trophée Kopa» մրցանակը բաժին հասաւ Ֆրանսիայի ազգային հաւաքականի եւ «Պարի Սէն-Ժերմէն»-ի յարձակւող Կիլիան Մբապէին: Մրցանակը կրում է Ֆրանսիայի ազգային հաւաքականի, ֆրանսիական «Ռէյմս»-ի եւ իսպանական «Ռէալ Մադրիդ»-ի 50-60-ականների անւանի յարձակւող Ռայմոն Կոպայի անունը:

Առաջին անգամ «Ոսկէ գնդակ» էր սահմանւել նաեւ կին ֆուտբոլիստի համար: Մրցանակին արժանացաւ Նորւեգիայի ազգային հաւաքականի եւ ֆրանսիական «Լիոն»-ի յարձակւող Ադա Հեգերբերգը:

2018 թւականի «Ոսկէ գնդակ»-ի լաւագոյն տասնեակը հետեւեալն է.

1. Լուկա Մոդրիչ («Ռէալ Մադրիդ», Խորւաթիա)` 753 միաւոր

2. Կրիշտիանու Ռոնալդու («Իւվենտուս», Պորտուգալիա)՝ 476 միաւոր

3. Անտուան Գրիզման («Աթլետիկօ Մադրիդ», Ֆրանսիա)՝ 414 միաւոր

4. Կիլիան Մբապէ (ՊՍԺ, Ֆրանսիա) 347 միաւոր

5. Լիոնէլ Մեսսի («Բարսելոնա», Արգենտինա) 280 միաւոր

6. Մոհամմեդ Սալահ («Լիւերպուլ», Եգիպտոս) 188 միաւոր

7. Ռաֆայէլ Վարան («Ռէալ Մադրիդ», Ֆրանսիա) 121 միաւոր

8. Էդէն Ազար («Չելսի», Բելգիա) 119 միաւոր

9. Կեւին Դէ Բրոյնէ («Մանչեսթեր Սիթի», Բելգիա) 29 միաւոր

10. Հարի Քէյն («Տոտենհեմ», Անգլիա) 25 միաւոր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։