Հա

Մարզական

27/12/2018 - 09:10

Ալեքս Ֆերգիւսոնը կը վերադառնայ «Մանչեսթեր Իւնայթեդ»` որպէս Սուլշէրի խորհրդական

«Մանչեսթեր Իւնայթեդ»-ի նախկին գլխաւոր մարզիչ սըր Ալեքս Ֆերգիւսոնը կը վերադառնայ թիմ, որպէսզի դառնայ գլխաւոր մարզչի ժամանակաւոր պաշտօնակատար Օլէ-Գունար Սուլշէրի խոհրդականը

«alikonline.ir» - «Մանչեսթեր Իւնայթեդ»-ի նախկին գլխաւոր մարզիչ սըր Ալեքս Ֆերգիւսոնը կը վերադառնայ թիմ, որպէսզի դառնայ գլխաւոր մարզչի ժամանակաւոր պաշտօնակատար Օլէ-Գունար Սուլշէրի խոհրդականը: Այս մասին ըստ «tert.am»-ի՝ յայտնում է «The Sun»-ը: 

Աղբիւրի փոխանցմամբ, 76-ամեայ մասնագէտը մտադիր է օգնել Սուլշէրին «MANU»-ին վերադարձնել չեմպիոնական տիտղոսը: 

Նշւում է, որ Ժոզէ Մոուրինիոյի հեռանալուց յետոյ Ֆերգիւսոնը նպաստել է Սուլշէրի նշանակմանը: Նա նաեւ նպաստել է իր նախկին օգնական Մայք Ֆելանի վերադարձին անգլիական ակումբ: 

Սուլէրը դեկտեմբերի 18-ին է նշանակւել «MANU»-ի գլխաւոր մարզչի պաշտօնակատար մինչեւ ընթացիկ մրցաշրջանը: 

Որպէս ֆուտբոլիստ` նորւեգացին մանկունիացիների կազմում հանդէս է եկել 1996-ից 2007 թւականներին: «Կարմիր սատանաների» կազմում նա դարձել է Անգլիայի 6-ակի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի յաղթող: 

Ֆերգիւսոնը «Մանչեսթեր Իւնայթեդ»-ը գլխաւորել է 1986-ից 2013 թւականներին: Այդ ընթացքում շոտլանդացին թիմի հետ 38 տիտղոս է նւաճել բոլոր մրցաշարերում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։