Հա

Մարզական

31/12/2018 - 08:10

Կայծակնային խաղի ԱԱ. Կարլսէնը՝ չեմպիոն, Արոնեանը չորրորն է

Սանկտ Պետերբուրգում նորվեգացի Մագնուս Կարլսէնի չեմպիոնութեամբ աւարտւեց կայծակնային խաղի աշխարհի առաջնութիւնը: 

«alikonline.ir» - Սանկտ Պետերբուրգում նորվեգացի Մագնուս Կարլսէնի չեմպիոնութեամբ աւարտւեց կայծակնային խաղի աշխարհի առաջնութիւնը: Տեղեկացնում է «news.am»-ը:

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնեանը 21 հնարաւորից 14 միաւորով գրաւեց չորրորդ տեղը՝ Կարլսէնին զիջելով 3 միաւոր: Երկրորդ տեղը գրաւած լեհ Եան Կշիշտոֆ Դուդայի արդիւնքն է 16.5 միաւոր: Բրոնզէ մեդալը նւաճեց ամերիկացի Հիկարու Նակամուրան՝ 14.5 միաւոր:

Արոնեանը Կարլսէնի եւ Դուդայի հետ պարտիաներում պարտութիւն է կրել, Նակամուրայի հետ խաղացել է ոչ ոքի:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։