Հա

Մարզական

02/01/2019 - 08:30

Լեւոն Արոնեանը պահպանել է տեղը լաւագոյն տասնեակում

Լեւոն Արոնեանը ՖԻԴԷ-ի դասակարգման աղիւսակում պահպանել 10-րդ տեղը: Հայկական շախմատի առաջատարի գործակիցը 2767 է: 

«alikonline.ir» - Լեւոն Արոնեանը ՖԻԴԷ-ի դասակարգման աղիւսակում պահպանել 10-րդ տեղը: Հայկական շախմատի առաջատարի գործակիցը 2767 է: Տեղեկացնում է «news.am»-ը:

ՖԻԴԷ-ի առաջատարը դարձեալ աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսէնն է, որին յաջորդում է ԱՄՆ-ը ներկայացնող Ֆաբիանօ Կարուանան: Լաւագոյն եռեակը եզրափակում է ադրբեջանցի Շաքրիեար Մամեդեարովը:

100 լաւագոյն գրոսմայստերների ցուցակում տեղ են գտել Հայաստանի հաւաքականի եւս 2 ներկայացուցիչներ: Գաբրիեէլ Սարգսեանը 53-րդն է, իսկ Հրանտ Մելքումեանը՝ 90-րդը:

ՖԻԴԷ, յունւարի դասակարգման աղիւսակ

1- Մագնուս Կարլսէն (Նորւեգիա) - 2835

2- Ֆաբիանօ Կարուանա (ԱՄՆ) - 2828

3- Շաքրիեար Մամեդեարով (Ադրբեջան) - 2817

4- Դին Լիրէն (Չինաստան) - 2813

5- Անիշ Գիրի (Հոլանդիա) - 2783

6- Մաքսիմ-Վաշիէ Լագրաւ (Ֆրանսիա) - 2780

7- Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան) - 2777

8- Վիշւանաթան Անանդ (Հնդկաստան) - 2773

9- Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան) - 2771

10- Լեւոն Արոնեան (Հայաստան) - 2767

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։